Քարվաճառի համար մարտերի վճռորոշ օրն էր․ պատմում են հայ զինվորականները

275
(Թարմացված է 20:48 31.12.2020)
Հայոց բանակի զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանմանը հանձնարարվել էր պաշտպանել Քարվաճառը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է զինվորների հետ ու իմացել է՝ ինչն է քաջալերել նրանց պատերազմի օրերին։

Ղարաբաղյան վերջին պատերազմը 44 օր տևեց, սակայն Քարվաճառը պաշտպանող զինվորական ստորաբաժանման համար հոկտեմբերի 2-ն էր վճռորոշ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում զորամասի հրամանատար, գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշեց, որ այդ օրը մարտական գործողությունները մոտ 10 ժամ տևեցին։

«Այդ օրը հակառակորդը հարձակում նախաձեռնեց մի շարք կարևոր մարտական դիրքերի ուղղությամբ։ Միաժամանակ մենք հակահարձակում իրականացրինք։ Ստորաբաժանումը բարձր մակարդակով կատարեց իր առջև դրված խնդիրը։ Ժամը 15:15 արձանագրինք, որ կարողացանք բոլոր ուղղություններով կանխել հակառակորդի առաջխաղացումը՝ նրան կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստներ պատճառելով։ Թույլ չտվեցինք, որ նրանք մոտենան ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերին», - պարզաբանեց Մկրտչյանը։

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Բալոյանը նշեց, որ իրենք հաշված րոպեներ ունեին որոշում կայացնելու համար։ Շատ բան կախված էր հրամանատարի գործողություններից ու ստորաբաժանման մարտունակությունից։

Կրտսեր Սերժանտ Վարդան Հովսեփյանն իր հերթին նշեց, որ ընդմիշտ կհիշի պատերազմի սկսելու օրը։ Սեպտեմբերի 27-ին տագնապի նշան հնչեց, նրանք բարձրացան ու զբաղեցրին մարտական դիրքերը։ Ամբողջ 44 օրվա ընթացքում նա չի մտածել մահվան կան անհաջողության մասին։ Հաղթական է տրամադրված եղել։

Նա նշեց, որ պատերազմը փոխեց իրեն, ավելի լուրջ դարձրեց։

«Մեզանից յուրաքանչյուրի համար մեր մարտական ընկերների կորուստը ցավ է։ Առանձնահատուկ ոչինչ չկա, պատերազմի ամբողջ ընթացքն էր ինձ ու իմ կյանքի համար առանձնահատուկ»,- ասաց Հովսեփյանը։

Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ

Հրետանային մարտկոցի հաշվարկի հրամանատար, սերժանտ Տիգրան Արաբյանը նույնպես մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից վճռական էր տրամադրված։ Նա նշեց, որ չէր նկատում դժվարությունները, առաջին հինգ օրն էր դժվապ, երբ նրանք պարզապես աչք կպցնելու ժամանակ չունեին։ Տիգրանը վստահ է, որ իրենց շատ է օգնել հավատն ու սերը հայրենիքի հանդեպ։

Հրետանային մարտկոցի հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գոռ Դավթյանը նշեց, որ անհավանական ուժ էր տալիս միայն այն միտքը, որ թշնամուց պաշտպանում են ծնողներին ու հայրենիքը։

275
թեգերը:
Քարվաճառ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Ինչի համար է պետք խորհրդարանի ինքնալուծարումը. Հովակիմյանը` նոր նախաձեռնության մասին

48
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներխորհրդարանական զարգացումներին, խմբակցությունում քննարկված կարևոր հարցերին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։ 

«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։

Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։  

48
թեգերը:
սահմանադրություն, Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, խորհրդարան, ԱԺ
թեմա:
Sputnik զրույց

ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները

230
(Թարմացված է 11:29 27.01.2021)
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի բաժինը։

Մասնավորապես՝ Սարգիս Սահակյանը, լինելով ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու էր նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր պատգամավոր եղբոր` Ն.Ս.-ի հետ, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, թույլատրել է նրան ապօրինի շինարարություն իրականացնել այդ տարածքում։

Նպատակը եղել է հետագայում այն  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին անհամեմատ բարձր գներով վաճառելը։

«Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

230
թեգերը:
չարաշահում, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Արագածոտնի մարզ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞վ է կերել «Հյուսիս-հարավի» 4.5 մլն դոլարը. կառավարությունը որոշեց օգնել խաբվածներին
Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում «Հյուսիս–հարավի» կառուցման դեմ
«Հյուսիս-հարավի» խնդիրներն են քննարկել նախարար Պապիկյանը և Չինաստանի դեսպանը
Եռաբլուր. 20 դեկտեմբերի, 2020

Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ

0
(Թարմացված է 09:57 28.01.2021)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առիթով5

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առիթով, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Արխիվային լուսանկար
© Photo / official site of the Prime minister of RA

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով:

Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։

Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի։

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն։

Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,-նշված է ուղերձում:

0