Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա էր ընթանում։ Սուրբ Գայանե եկեղեցու բակ բազմաթիվ հավատացյալներ են եկել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել, թե այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը։
Սուրբ Գայանե եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նրան ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, հոգևորականներ ու հավատացյալների մեծ բազմություն։
Այս պահին եկեղեցում ընթանում է տարեվերջյան պատարագը։
Երեկ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որում հորդորում էր պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջելով զերծ մնալ այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը։
«Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». Էջմիածնում ակցիա է ընթանում
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Եղեգնաձորում բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։
Բավականին «հարուստ արդյունքներ» են ստացվել Գեղարքունիքի մարզում։ Օրինակ` Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։ Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։
Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է` մինչև հունվարի 10-ը պետք է հանձնել ստացած զենք–զինամթերքը
Ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնվել նաև Արարատի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։
Մայրաքաղաքում նույնիսկ մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։
Ոստիկանությունը հանձնված զենք-զինամթերքի մասին տեսանյութ է հրապարակել և հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ