Ինչու է ռեստորաններում վերանալու «ծխողների կուպեն». պարզաբանում

91
Հանրային վայրերում ծխելու և ծխախոտի վաճառքի սահմանափակումները հետզհետե մտնում են ուժի մեջ։ Հունվարի 1-ից ծխախոտը խանութներում չի ցուցադրվելու։ Ինչ վերաբերում է հանրային սննդին, ապա այս ոլորտում արգելքն ուժի մեջ կմտնի 2022 թ.–ի մարտից։  

Մանրածախ վաճառքում 2021 թ. հունվարի 1-ից այլևս չեն ցուցադրվի ծխախոտի տուփեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը` մեկնաբանելով հայտնի «Ծխելու դեմ օրենքի» սահմանափակումները (օրենքի լրիվ անվանումը` «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»)։

Ծխախոտները ծածկված կլինեն շերտավարագույրով, և վաճառողն այն կբացի միայն չափահաս գնորդի խնդրանքով։ 

«Հիմա ծխախոտների տուփերը տեղադրված են ամենատեսանելի վայրում` դրամարկղի մոտ, կոնֆետների ու ծամոնների կողքին, երեխաների աչքի առաջ։ Հունվարի 1-ից այդպես չի լինի», – ընդգծեց Բազարչյանը։

Այս տարվա ընթացքում կրպակների վրայից արդեն իսկ հանվել են ծխախոտի տուփերի գովազդային վահանակները։

Մեկ այլ կարևոր փաստ` օրենքի այս և մյուս բոլոր պահանջները հավասարապես կվերաբերվեն թե՛ ավանդական, և թե՛ նոր ծխախոտային արտադրատեսակներին, ներառյալ էլեկտրոնային սիգարետները։ 

Միայն գլանակ ծխելը չէ, որ կարգելվի. հակածխախոտային արշավը թափ է հավաքում

Ինչ վերաբերում է հանրային սննդի կետերում ծխելու արգելքին, ապա այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտից։ Ընդ որում` այստեղ չի թույլատրվի ծխել նույնիսկ առանձնացված սենյակներում։

Իրականությունը ցույց է տալիս, որ անգամ եթե սրահները լինեն տարբեր, սա ևս չի օգնում պասիվ ծխողներին, որովհետև նրանց ընկերներն ու բարեկամները ստիպված նրանց հետ են նստում «ծխող կուպեում»։

Ստիպված կլինեն թողնել ծխելը. ինչպե՞ս նոր նախարարը կպայքարի այդ վնասակար սովորության դեմ

91
թեգերը:
ծխախոտ, Ռեստորան, Օրենք, Ծխել
Ըստ թեմայի
«Կնքահորս խոստացել եմ թողնել ծխելը». ԱԺ–ն քննարկում է հակածխախոտային օրենքը
Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել
«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը

Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը

27
(Թարմացված է 22:39 16.01.2021)
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը գնում է դեպի ժողովուրդը։

Ռուսաստանում հաջորդ շաբաթվանից կսկսվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարել է կառավարությանը պատրաստել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Արդյո՞ք պատվաստումները կփրկեն համաճարակի երկրորդ, «ավելի բարդ» տարվա ընթացքում: Մերձավոր արտասահմանի ո՞ր երկրներում են պատվաստումներն իրականացնում «Սպուտնիկ V»-ով: Եվ կարելի՞ է արդյոք հույս դնել Յակուտիայի գիտնականների՝ կեչու կեղևից դեղամիջոցի վրա՝ դիտեք տեսանյութում։

«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին

27
թեգերը:
պատվաստումներ, Ռուսաստան, Սպուտնիկ V, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
263 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

«Թուրանական միջանցք» Հայաստանով. ռիսկեր ու վտանգներ Երևանի ու Թեհրանի համար

109
(Թարմացված է 18:48 16.01.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահների գործունեության հեռանկարին, հետպատերազմյան իրողություններին։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ակնհայտ է, որ ռուսական շահերից չի բխում Արցախի գոյությունն առանց որևէ կարգավիճակի, հակառակ պարագայում այդտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու տրամաբանությունն ըստ էության չէր աշխատելու, հետևաբար ռուս համանախագահ Պոպովի մեկնաբանությունները տեղավորվում են հիշյալ տրամաբանության մեջ։ 

«Բոլորի համար շատ պարզ է, որ ռուս խաղաղապահները կցանկանային վերահսկել շատ ավելի մեծ տարածք` իրենց ներկայությամբ ապահովելով նաև սեփական պետության անվտանգությունը, ուստի գոնե ԼՂԻՄ–ի նախկին սահմաններում Արցախի կարգավիճակի ճանաչումը կամ ամրագրումը պետք է որ բխի ռուսական շահերից»,– նշեց իրանագետը։ 

Ոսկանյանի կարծիքով` գործընթացներն այդուհանդերձ Հայաստանի գործող իշխանության ապաշնորհության պատճառով ընթացել են անտրամաբանական հունով և այստեղ տուժել է ոչ միայն մեր, այլև մեր դաշնակցի շահը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

109
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Արցախ, Հայաստան
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

0
(Թարմացված է 17:52 15.01.2021)
Պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար։ Չնայած պատերազմն ավարտվել է, բայց «Տաք գուլպաներ զինվորի համար» ծրագիրը բերդավանցի կանայք մտադիր են շարունակել։

Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։

Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։

Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։

Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։

«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։

Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։

Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գլխարկները

Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների աշխատանքը

Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած աշխատանքը
0
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Կին, գուլպա, Զինվոր, Արցախյան պատերազմ, Բերդ, Տավուշ
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի