ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտա–Պռոշյան խաչմերուկում, որտեղ փողոց են փակել անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները, քիչ առաջ իրարանցում սկսվեց։ Ոստիկանությունը փորձեց ազատել փողոցը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին։
Իրավիճակը թեժացավ այն ժամանակ, երբ ոստիկաններից մեկը նստեց փողոցի կենտրոնում կայանված ու երթևեկությունը փակած բեռնատարներից մեկի ղեկին։ Քաղաքացիները պահանջեցին դուրս գալ ավտոմեքենայից ու չսադրել իրենց։
Թեժ վիճաբանությունների արդյունքում ոստիկանությունը զիջեց քաղաքացիներին։ Բեռնատարի ղեկին նստած ոստիկանը ցած իջավ։
Այս պահին, սակայն, իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ վիճաբանում են նաև կաթվածահար երթևեկության մեջ մնացած քաղաքացիներ։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողներն են, ովքեր իշխանությունից պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց որդիներին հայտնաբերելու ու գերությունից վերադարձնելու ուղղությամբ։
Հավելենք, որ այսօր առավոտյան բողոքի ակցաներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի շրջակայքում։
Կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ
Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։
Ռուսաստանում հաջորդ շաբաթվանից կսկսվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարել է կառավարությանը պատրաստել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Արդյո՞ք պատվաստումները կփրկեն համաճարակի երկրորդ, «ավելի բարդ» տարվա ընթացքում: Մերձավոր արտասահմանի ո՞ր երկրներում են պատվաստումներն իրականացնում «Սպուտնիկ V»-ով: Եվ կարելի՞ է արդյոք հույս դնել Յակուտիայի գիտնականների՝ կեչու կեղևից դեղամիջոցի վրա՝ դիտեք տեսանյութում։
«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ակնհայտ է, որ ռուսական շահերից չի բխում Արցախի գոյությունն առանց որևէ կարգավիճակի, հակառակ պարագայում այդտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու տրամաբանությունն ըստ էության չէր աշխատելու, հետևաբար ռուս համանախագահ Պոպովի մեկնաբանությունները տեղավորվում են հիշյալ տրամաբանության մեջ։
«Բոլորի համար շատ պարզ է, որ ռուս խաղաղապահները կցանկանային վերահսկել շատ ավելի մեծ տարածք` իրենց ներկայությամբ ապահովելով նաև սեփական պետության անվտանգությունը, ուստի գոնե ԼՂԻՄ–ի նախկին սահմաններում Արցախի կարգավիճակի ճանաչումը կամ ամրագրումը պետք է որ բխի ռուսական շահերից»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի կարծիքով` գործընթացներն այդուհանդերձ Հայաստանի գործող իշխանության ապաշնորհության պատճառով ընթացել են անտրամաբանական հունով և այստեղ տուժել է ոչ միայն մեր, այլև մեր դաշնակցի շահը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։
Պուշկինի 40
Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։
Հյուսիսային պողոտա 10/5
Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։
Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։
Ղազար Փարպեցի 4
Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։
View this post on Instagram
Թումանյան 21
Կողբացի 30
Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։
Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։