«Անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել». Ճակատենի գյուղապետը շվարած է

591
(Թարմացված է 19:59 19.12.2020)
Sputnik Արմենիայի թղթակցը եղել է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում ու զրուցել գյուղապետի հետ։ Վերջինս նշել է, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն։

Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր սահմանն անցնում է Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղերի անմիջապես հարևանությամբ (Իսկ Google–ի քարտեզներով` որոշ տեղերում հատում է)։ Ռուս սահմանապահները Կապանից դեպի հարավ ճանապարհին պարեկային ծառայություն կիրականացնեն։

Ճակատենի գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն։

«Ոչ մի ձև չենք կարող ասել, թե ինչ է լինելու, անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել։ Մեր ցորենի դաշտից մինչև իրենց գյուղ 500 մետր է։ Ճիշտ է` ռուս սահմանապահներն այստեղ են, բայց ոչինչ երաշխավորել չենք կարող»,–ասաց նա։

Նշենք, որ գյուղը մեծ չէ, դրանից բացի, այստեղ հիմնականում մեծահասակներ են ապրում։

«Գյուղը չենք լքելու, ուղղակի երիտասարդների համար գյուղում վաղուց աշխատանք չկա, իրենք քաղաքում են աշխատում։ Գյուղացիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում»,–ասաց գյուղապետը։

Սյունիքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կար. Փաշինյանը ներկայացրեց խնդիրը

Նրա խոսքով` Ճակատեն գյուղի հողերից թշնամուն չի հանձնվել։ Այս պահին բոլորին բնակիչների անվտանգության հարցն է մտահոգում։

Նշենք, որ այժմ այդ ճանապարհին տեղակայված են ՀՀ ՊՆ զինծառայողների և հայ սահմանապահների ժամանակավոր հենակետերը։

Ռուս սահմանապահների հետակետը տեղակայված է Ճակատեն գյուղից ոչ հեռու։ Ադրբեջանի զինված ուժերն այս պահին դեռ չեն մոտեցել նոր սահմանին։

Խորհրդային սահմաններից մինչև GPS․ փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում Սյունիքում

591
թեգերը:
Ճակատեն, Ճանապարհ, Սյունիք
Ըստ թեմայի
Կորցնում ենք Հայաստանի ողնաշարը. Սյունիքում սպասում են «մի ադեկվատ մարդու»
Սահմանային փոթորիկ Սյունիքում․ ո՞վ պետք է պաշտպանի Հայաստանի հարավային դարպասը
Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

Երևանում 51 միավոր հատուկ տեխնիկա ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել

53
(Թարմացված է 16:22 20.01.2021)
Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ողջ գիշեր ներգրավված են եղել ձնամաքրման աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձնամաքրման աշխատանքներ իրականացվում։

Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված վարորդներից մեկն էլ նշում է, որ կան փողոցներ, որոնց մայթերին կայանած մեքենաներն ուղղակի խանգարում են իրենց աշխատանքին։

Ձյունը ե՞րբ կդադարի. եղանակի տեսություն

53
թեգերը:
փողոց, ձյուն, Երևան
Ըստ թեմայի
«Ձնամաքրումը որոշ հատվածներում էֆեկտիվ չէ». քաղաքապետարանում բողոքում են վարորդներից
Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները
Երևան - Մեղրի ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12–ը`բախվել. ԱԻՆ

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի

33
Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

33
թեգերը:
Երիտասարդ, մետրո, թմրանյութ, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը
Թմրանյութ՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիում
Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան
Նիկոլ Փաշինյան

«Ուզում եք ասել` 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է». Փաշինյան

0
(Թարմացված է 21:02 20.01.2021)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։

Նաիրա Զոհրաբյանը հարցրել էր, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը` Շուշին թողնելով մեր վերահսկողության տակ։

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–ի պատասխան Զոհրաբյանի նշեց վարչապետը։

Նրա խոսքով` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, դա միֆ է։ Փաշինյանի վստահեցրեց` միֆ է նաև, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել։

 

0
թեգերը:
Շուշի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան