Զավեշտալի դեպք ԱԺ–ում. Ուրիխանյանը Փաշինյանին թուղթ տվեց` հրաժարական գրելու համար

369
(Թարմացված է 18:42 09.12.2020)
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ալյանս» կուսակցության անունից հարց հղեց վարչապետ Փաշինյանին։

ՀՀ ԱԺ-ում այսօր հարցուպատասխանի ժամին զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս գրի իր հրաժարականի տեքստը։

Մինչ այդ նա «Ալյանս» կուսակցության անունից հարց հղեց վարչապետին. «Երբ եք գրելու ձեր հրաժարականը»։

Թուղթը վարչապետին հանձնելու պահին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կատակեց. «Գրիչի մասով զգույշ եղեք», հավանաբար ի նկատի ունենալով ՀՀ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գրիչի հետ կապված պատմությունը։

Ի պատասխան վարչապետ Փաշինյանը խորհուրդ տվեց միջոցը չխառնել նպատակի հետ, որովհետև հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք և ինչ  խնդիր ենք ուզում լուծել։ Նոյեմբերի 9–ին հաջորդած իմ ուղերձում ասել եմ, թե ինչ խնդիրներ կան լուծելու։ Դրանք են` Հայաստանի ներքին և արտաքին կայունությունն ապահովելը, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգությունն ապահովելը և երաշխավորելը, որ ՀՀ–ում ժողովուրդը մնալու է իշխանության տեր»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Ալյանսը» նրանց չի միացել, բայց նրանք էլ են պահանջում վարչապետի և կառավարության հրաժարականը։

369
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, ԱԺ, Տիգրան Ուրիխանյան
Ըստ թեմայի
Գնանք միասին ու կհաղթենք. Վազգեն Մանուկյանը ժողովրդին հորդորում է գնալ իր հետևից
Փաշինյանը հույս ունի, որ համանախագահները կհստակեցնեն անորոշությունները
Հրաժարվել եմ ինձ շնորհվող մեդալից. Տարոն Տոնոյան

Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներ. տեսանյութ

35
(Թարմացված է 10:18 29.07.2021)
Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման մի քանի նախագիծ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնվում է բնակիչներին։

Մյուսը՝ «Նոր Արաբկիրը» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձվեց համայնքին, և հիմա սկսվել են հիմնանորոգման աշխատանքները՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևէ չէր վերականգնվել։ Հիմա մեծածավալ աշխատանքներ ենք սկսել։ Մենք ուշիուշով հետևում ենք»,– ասել է Մարությանը։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգվել է ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի` պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել

35
թեգերը:
զբոսայգի, Երևան, Հայկ Մարության, Հայաստան

Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին

46
(Թարմացված է 08:36 29.07.2021)
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրային ծառայությունների բնագավառում, տնտեսության մի քանի ոլորտներում առկա գնաճին ու գնագոյացման հետ կապված իրողություններին։

Հայաստանում գնաճը վերահսկելի չէ, և այն ոչ թե շուկայական հարաբերությունների, այլ վատ կառավարման հետևանք է, մինչդեռ ապրանքների գնագոյացման հարցում պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, այլապես անբարեխիղճ տնտեսվարողները կշարունակեն թելադրել խաղի իրենց կանոնները։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Կարեն Չիլինգարյանը` հավելելով, որ մեր տնտեսությունը, չգիտես ինչու, արձագանքում է միայն միջազգային շուկաներում առկա գնաճին, իսկ հակառակ գործընթացին ուղղակի անհաղորդ է։

«Ներկրողներն ու տնտեսվարողները ոչ վաղ անցյալում գների բարձրացումը բացատրում էին նաև դոլարի փոխարժեքի տատանումների հետ, բայց դրամը կայունացավ, իսկ գները չիջան։ Եթե անգամ իջել են, ապա չիչին չափով։ Այսօր, ցավոք, այդ նույն տնտեսական խնդիրները մղվել են 3-րդ, 4-րդ պլան»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

Չիլինգարյանի կարծիքով` պետությունն իր գործառույթները չէր կիրառում կայուն ժամանակներում, ուր մնաց հիմա, երբ խառնաշփոթ է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողները գերշահույթ ստանալու մղումով օգտվում են իրավիճակից և թելադրում խաղի իրենց կանոնները։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է տաքսի ծառայությունների ոլորտում, վառելիքի շուկայում առկա իրողություններին, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին։

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

46
թեգերը:
Կարեն Չիլինգարյան, գնաճ, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին
ՀՀ ժամանակավոր ավտոմեքենա ներմուծողները կա՛մ պիտի հեռանան ՀՀ–ից, կա՛մ տուգանքներ վճարեն
Արման Դարչինյան

Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

0
(Թարմացված է 10:40 29.07.2021)
Քառորդ եզրափակիչում հաղթելու դեպքում Արման Դարչինյանն առնվազն կապահովի բրոնզե մեդալը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Арман Дарчинян во время поединка на Олимпийских играх в Токио (29 июля 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Արման Դարչինյան

1/8 եզրափակչում Դարչինյանի մրցակիցը Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեկն էր: Մենամարտի վերջում բոլոր 5 մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Арман Дарчинян во время поединка на Олимпийских играх в Токио (29 июля 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Արման Դարչինյան

Նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն, ֆիլիպինցի Էումիր Մարսիալին:

Հաղթելու դեպքում Դարչինյանն առնվազն կապահովի բրոնզե մեդալը:

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

0
թեգերը:
հաղթանակ, բռնցքամարտ, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում