ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։
«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել։ Նախարարը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ։
«Երեկ Թեհրանի Արարատ ակումբում հանդիպել եմ Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերը»,–գրել է նախարարը։
Նա հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ նաև ճաշել է։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։
Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան
Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։
Պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների ֆինանսավորումը. Քերոբյան