Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ

118
(Թարմացված է 10:38 01.12.2020)
Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները հիմնական մասը ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահական) բրիգադից է։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղեկայված ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, տեղեկացնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոմեքենաների ու բնակիչների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ուղեկցում են ենթակառուցվածքային օբյեկտները վերանորոգող բրիգադներին։

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները, որոնց հիմնական մասը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահական) բրիգադից է, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտարկման կետերից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

118
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Եռակողմ հայտարարությունը հրադադար է ապահովել, բայց ոչ երկարատև խաղաղություն. Մարուքյան
2 ամիս անց․․․ խաղաղ կյանքը վերադառնում է Արցախ. լուսանկարներ

Ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկին. տեսանյութ

198
(Թարմացված է 17:27 17.01.2021)
«Հայրենիք» կուսակցության անդամը, որին իրավապահները փորձում են բերման ենթարկել, ոստիկանական ավտոմեքենա նստելուց առաջ հասցնում է բղավել. «Նիկոլ, դավաճան»։

Ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նա Facebook–ի իր էջում հրապարակել է Դավիթ Բաղդասարյանին բերման ենթարկելու տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Բաղդասարյանին մեքենայից հանում և փորձում նստեցնել ոստիկանության մեքենան։  Բաղդասարյանը դիմադրում է, իսկ ոստիկանական ավտոմեքենա նստելուց առաջ հասցնում է բղավել. «Նիկոլ, դավաճան»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր ավտոերթ էին կազմակերպել Երևանում։ Նրանք իրենց ակցիան սկսեցին Արշակունյաց պողոտայից` մեքենաների վրա փակցնելով «Դավաճան, հեռացի՛ր» գրությունն ու վարչապետի լուսանկարը։ Ակցիայի մասնակիցներն ավտոերթն ավարտեցին  Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը սկսեցին ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո։

Ընդդիմադիրները դեկտեմբերի 22-ից անժամկետ նստացույց են անցկացնում Հանրապետության հրապարակում ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

198
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Լենա Նազարյանը համաձայն չէ, որ Արցախի տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով
Ամենաբարձր մակարդակով մեզ տրամադրում են թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

257
(Թարմացված է 15:27 17.01.2021)
Մանրադիտակային քանդակների (միկրոքանդակագործություն) և փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռնուհին և ծոռները շարունակում են նրա գործը` ստեղծելով արվեստի եզակի գործեր, որոնք կարելի է տեսնել միայն մանրադիտակով:

Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:

Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։

Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։

257
թեգերը:
Քանդակ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

0
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

0
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»