305 կողմ, 1 դեմ. Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության բանաձևի քվեարկության տեսանյութը

120
(Թարմացված է 22:35 25.11.2020)
Ֆրանսիայի Սենատի նախագահի հայտարարությունը սենատորներն ընդունեցին հոտնկայս ծափահարություններով։ 

Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ 

Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Նշենք, որ Սենատի նախագահի հայտարարությունը ֆրանսիացի սենատորներն ընդունեցին հոտնկայս ծափահարություններով։ 

Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

Հիշեցնենք, որ բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:

ԼՂ անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մեկին. Ֆրանսիայի ԱԳՆ–ի արձագանքը

120
թեգերը:
Արցախ
թեմա:
Ֆրանսիայի Սենատի բանաձևը ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին (8)
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Ֆրանսիայի Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը. նախագծի հեղինակ
Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

287
(Թարմացված է 10:42 08.03.2021)
Անահիտ Ադամյանն արդեն այնքան է մեծացել, որ մասնակցում է մեծերի համար նախատեսված նախագծին։

Ճանաչված դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, երեկ մասնակցեց «Ну-ка все вместе!» երգի մրցույթին, երգեց TLC խմբի «No Scrubs» երգն ու հիացրեց ժյուրիի անդամներին։

Ելույթից առաջ նա խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում մեծերի համար նախատեսված նախագծի և շատ է հուզվում։
Նրա ելույթը դուր եկավ ժյուրիի 100 անդամներից 88–ին։ Անահիտի կատարումից հետո երգիչ Նիկոլայ Բասկովն ասաց. «Աստված իմ, 17 տարեկանում եկար ու նվաճեցիր Մոսկվան»։

Անահիտն ապրում է Սոչիում, երգում է փոքրուց։ Ելույթից առաջ նա պատմեց, որ իր տաղանդը նկատել է հոր ընկերը և հորդորել, որ լրջորեն զբաղվեն աղջնակով։ 

Հիշեցնենք` պրոֆեսիոնալ վոկալով զբաղվող Անահիտը 2016 թվականին հայտնվեց «Մանկական Եվրատեսիլում»։ Նա Մերի Վարդանյանի հետ երգեց Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» կոչվող ստեղծագործությունը, և նրանց կատարման շնորհիվ Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը։

2017 թվականին աղջնակը Հայաստանը ներկայացրեց մանկական «Նոր ալիք» մրցույթում և առաջին տեղը կիսեց ռուսաստանցի Արինա Պետրովայի հետ։

Աշոտ Ղազարյանի թոռնուհին անցած տարի եղբոր` Բորիսի հետ մասնակցեց մանկական «Ну-ка все вместе!» նախածին, և հենց նրանք էլ դարձան նախագծի հաղթողները։

287
թեգերը:
Անահիտ Ադամյան, տեսանյութ, երգ, մրցույթ
Ըստ թեմայի
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները

Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ

285
(Թարմացված է 00:40 08.03.2021)
Շուռնուխի ամենաբարձր կետում տեղադրված 8 մետր երկարությամբ ու 4 մետր բարձրությամբ դրոշն այսուհետ ուժ ու կորով կհաղորդի շուռնուխցիներին ու այստեղով անցուդարձ անողներին։

Թշնամու քթի տակ` Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխում, մեծ հանդիսավորությամբ վեր է խոյացել հայկական եռագույնը։ Այն Հայաստանի հավերժության խորհրդանիշն է և գտնվում է ուղիղ ադրբեջանցիների տեսադաշտում։

«Սյունեցիները դարեր ի վեր իրենց մեսիջները թշնամուն հղել են սեփական բազկի հզորությունը ցուցադրելով։ Ժամանակը կգա և այս պահին եղած սահմանների մասին կհիշենք անցյալով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Բանավոր պայմանավորվածությունների հիման վրա և GPS-ով սահմանազատված Շունուխի ճանապարհին տեղ-տեղ նկատելի են նաև ադրբեջանական դրոշներ։

«Մեր ժողովուրդը հենց այնպես չի հայտնվել այս տարածաշրջանում։ Սա մեր պատմական հայրենիքն է, մենք պիտի պահենք, պարտավոր ենք պահել։ Որևէ մեկը չմտածի, որ Սյունիքում կարող է թուրքի ոտք մտնել»,- շեշտեց Սյունիքի Հարթաշեն գյուղի ղեկավարը։

Շուռնուխի ղեկավարն ասում է` գյուղի ամենաբարձր կետում տեղադրված 8 մետր երկարությամբ ու 4 մետր բարձրությամբ դրոշն այսուհետ ուժ ու կորով կհաղորդի շուռնուխցիներին ու այստեղով անցուդարձ անողներին։

«Հայաստանի բնակիչները ինչքան այս մայրուղով պիտի անցնեն ու ադրբեջանական այդ փոքր դրոշակները տեսնելով տհաճություն զգան, սրանից հետո այս դրոշն ամեն ինչ տեղը կգցի»,- նշեց Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։  Նաև Երևանից հյուրեր կային՝ պատգամավներ, հայտնի մարդիկ։

Ուղիղ ադրբեջանցիների դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

«Այս տարածաշրջանի և հատկապես Շուռնուխ գյուղի բնակիչները, որոնք ընդամենը մետրերի հեռավորության վրա են բնակվում ադրբբեջանցիների հետ, հասկանան, որ սա հայկական է, հայկական մնալու է, և բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ նրանց մտքով ուրիշ ոչ մի բան չանցնի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջոցառմանը մասնակցող ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նենք, որ 30 մետր բարձրության վրա ծածանվող եռագույնը թվով երկրորդն է Սյունիքի մարզում։ Ավելի վաղ, դարձյալ 30 մետր բարձրության վրա, նմանատիպ մի դրոշ էլ բարձրացվել է Ճակատեն գյուղ տանող ճանապարհին։ Սյունեցիներն ասում են, որ պատրաստվում են հայկական եռագույնը ծածանել մարզի բոլոր սահմանամերձ համայնքների ամենաբարձր հատվածներում։

285
թեգերը:
Լևոն Քոչարյան, Սահման, Հայաստան, դրոշ, Շուռնուխ, Սյունիք
Արմեն Սարգսյան

Արդեն ուրվագծվում էր մեր ապագա համագործակցությունը. Սարգսյանը ցավակցել է Դասոյի ընտանիքին

0
(Թարմացված է 14:35 08.03.2021)
ՀՀ նախագահը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Օլիվիե Դասոյի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ են զրուցել նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին` նշելով, որ խոր ցավ է ապրել՝ տեղեկանալով իր բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ մահվան մասին։

«Օլիվիե Դասոն ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր: Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա հայաստանյան այցի ժամանակ»,–իր ցավակցական ուղերձում գրել է նախագահը։

Սարգսյանի խոսքով` Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։ Նա իր անկեղծ ցավակցությունն է հղել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։

Հիշեցնենք` ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։

 

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան