Ռուսաստանի հսկողության տակ․ ինչպես է Արցախը վերադառնում խաղաղ կյանքի. տեսանյութ

406
(Թարմացված է 22:59 21.11.2020)
Ստեփանակերտում վերականգնվում է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։

Արցախի Հանրապետությունը աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքի։ Մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն սկսել է աշխատել հանրային տրանսպորտը, բացվել են խանութներն ու անգամ վարսավիրանոցները։ Պարենամթերքի մատակարարման ընդհատումներ չեն նկատվում։ Քաղաքում վերականգնվում է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։

Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

Արցախցի մասնագետներին օգնելու են եկել ՌԴ ԱԻՆ աշխատակիցները, որոնք կօգնեն վերանորոգել քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Տեղի բնակիչներին նույնպես աջակցում են նաև ռուս խաղաղապահները։ Զինվորականները շարունակում են ճանապարհների ականազերծումը, վերահսկում են շփման գծի տարածքները և ուղեկցում են Արցախ վերադարձող փախստականների շարասյուները։ Թե ինչպես է Ռուսաստանն օգնում Արցախի Հանրապետության բնակիչներին՝ դիտեք մեր տեսանյութում։

Շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ. ՌԴ-ից ուղարկած օգնությունը հասել է Ստեփանակերտ

406
թեգերը:
Ռուսաստան, Ստեփանակերտ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (500)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում սկսել են աշխատել խանութները, վարսավիրանոցները, հանրային տրանսպորտը
Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուս զինվորականների առաջին խումբն արդեն Ստեփանակերտում է
«Ստեփանակերտում կփորձենք հասկանալ` ինչ անել, ուր գնալ». Նոր Մարաղայի բնակիչը շվարած է

Ղարաբաղ է թռել ռազմական բժիշկներ տեղափոխող երկու Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

67
(Թարմացված է 15:20 25.11.2020)
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժեր և միջոցներ։  Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ։

Արևելյան ռազմական օկրուգի բուժաշխատողներով երկու Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ում։

Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում

«Իլ-76 առաջին երկու ինքնաթիռները, որոնք Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխում  են իրականացնում Լեռնային Ղարաբաղի առաջադրանքի կատարման շրջաններ, թռել են Խաբարովսկ-Նովի օդանավակայանից», – նշել են ռազմական գերատեսչությունում։

Լեռնային Ղարաբաղ ընդհանուր առմամբ կտեղափոխվի 122 զինծառայող, 54 ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի 54 միավոր, 66 տոննա նյութական միջոցներ, նշել են ՊՆ–ում։

Ռազմական բժիշկներն ուղարկվել են ռուս խաղաղապահների և տեղի բնակչության  բժշկական ապահովումն իրականացնելու համար։ «Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ են լինելու բարձրակարգ և մասնագիտական առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար», – պարզաբանել են գերատեսչությունից։

Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

Ավելի վաղ ստորաբաժանումը մշտական տեղակայման վայրից քայլերթ էր իրականացրել դեպի Խաբարովսկ-Նովի օդանավակայան։

67
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (500)
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 18 ինքնաթիռ է ժամանել Հայաստան. տեսանյութ
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

ԱԴԾ–ն ահաբեկչություններ է կանխել Ռուսաստանում. հատուկ գործողությունների տեսանյութը

112
(Թարմացված է 13:14 25.11.2020)
Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է խոցող տարրերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարք։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում ահաբեկչություններ են կանխել, որոնք նախապատրաստում էին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական խմբավորման անդամները։

Ինչպես հայտնում է ծառայության հանրային կապերի կենտրոնը, արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերել և առգրավել են խոցող տարրերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ առարկաներ և փաստաթղթեր։

Նշվում է, որ ուժային կառույցի աշխատակիցներին Վլադիմիրի մարզում հաջողվել է ձերբակալել խմբավորման մեկ անդամի, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ Մյուս կասկածյալների գտնվելու վայրը չի նշվում։

ԱԴԾ–ն նաև տեղեկություն ունի, որ խմբավորման անդամները պոտենցիալ զինյալների են հավաքագրել և գումար հավաքել ահաբեկիչների կարիքների համար։

Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

Նշենք, որ միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կանխման առնվազն չորրորդ դեպքն է։ Այս աշնանը ուժայինները ահաբեկչական հարձակումներ էին կանխել Մոսկվայում, Վոլգոգրադում և Ստավրոպոլում։

Հայաստանը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ. ԱԳՆ

112
թեգերը:
Ահաբեկչություն, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ահաբեկչական խմբավորումներ են վնասազերծվել
Հումանիտար օգնություն

Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի

0
(Թարմացված է 18:02 25.11.2020)
Քոֆլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում առաջնահերթ է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը։

«Ողջունում եմ, որ վեց շաբաթ դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար է հաստատվել, և բոլոր մասնակիցներին կոչ եմ անում պահպանել մարդու իրավունքներն ու հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքին։ Այժմ մեր բարձրագույն առաջնահերթությունը պետք է լինի բոլոր կարիքավորներին համար հումանիտար օգնություն ցուցաբերելը», - ասել է նա։

Քոֆլերը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աշխատանքի համար ու ընդգծել, որ ԳԴՀ կառավարությունն ակտիվորեն սատարում է կոմիտեին ու այս պահի դրությամբ այդ նպատակների համար երկու միլիոն եվրո է տրամադրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
Ըստ թեմայի
Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները միասին կպաշտպանեն արցախահայության կենսական շահերը
ՀՀ զինվորական դատախազն Արցախում հանդիպել է Դմիտրի Շուվարկինի և Ռուստամ Մուրադովի հետ
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին