Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ

245
(Թարմացված է 17:55 20.11.2020)
Հանրապետության հրապարակում նաև Շտապօգնության մեքենա կա` հնարավոր տուժածներին օգնություն ցույց տալու համար։

Երևանի Հանրապետության հրապարակում իրավիճակը թեժ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հանրահավաքը փորձում էին կանխել մեծ թվով ոստիկանական հատուկ ուժերը։

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

Երիտասարդները փորձում էին բացել ու երկարությամբ բռնել ՀՀ դրոշը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Ոստիկանական ուժերը խլեցին և հավաքեցին մեր դրոշը` չթողնելով, որ այն ծածանվի հրապարակում։

Ոստիկանությունն ավելացնում է իր ուժերը, Հրապարակ է բերվել ոստիկանության ավտոբուսը։ Հրապարակում նաև Շտապօգնության մեքենա կա` հնարավոր տուժածներին օգնություն ցույց տալու համար։

Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նրանք բռնի ուժով գետնին են պառկեցնում իրենց մեքենան չնստող տղամարդուն, ոլորում թևերն ու նստեցնում մեքենան։

245
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, հանրահավաք, Երևան
Ըստ թեմայի
Երիտասարդ դաշնակցականները որոշել են պայքարել այնքան, մինչև իշխանությունը հրաժարական տա
Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում. ինչպես և որտեղ են տեղավորում Շուշիի բնակիչներին
Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

401
ՀՀ ՊՆ-ն Օմարի բարձունքում նկարահանված տեսանյութ է հրապարակել, որի հերոսները՝ ժամկետային զինծառայողները, ովքեր այսօր նոր դիրքեր են կառուցում, շուրջ 45 օր անառիկ են պահել Օմարի սահմանը:

Հայկական զինուժը նոր սահմանային բնագծերում ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, կառուցվում են նոր դիրքեր, փորվում նոր խրամատներ:

Տեսանյութը, որ հրապարակել է պաշտպանական գերատեսչությունը, նկարահանվել է Օմարի բարձունքում. ժամկետային զինծառայողները շուրջ 45 օր անառիկ են պահել այն:

Նրանք «Զինուժ» մեդիայի լրագրողներին պատմել են պատերազմի ընթացքում իրենց տեսածն ու զգացածը: Պատմել են, թե ինչպես են հետ մղել թշնամու մի քանի հարձակումները, որոնցից հետո հակառակորդն այս ուղղությամբ այլևս չի համարձակվել գրոհել:

401
թեգերը:
Բանակ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), դիրքեր
Ըստ թեմայի
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
Իրանը հարված է հասցրել հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող գրոհայինների դիրքերին
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Ինչպես են ռուս ռազմական բժիշկները ժամանում Ստեփանակերտ․ տեսանյութ

113
Ստորաբաժանումները Խաբարովսկից Երևան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Ստորաբաժանումը բաղկացած է ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից, որոնց շարքում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ստորաբաժանումները Խաբարովսկից Երևան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի շնորհիվ արդեն Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, կատարվում են ականազերծման ակտիվ աշխատանքներ, Արցախ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

113
թեգերը:
բժիշկ, Ռուսաստան, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Կորոնավիրուսից մահացածի թաղում Թեհրանի մոտակա գերեզմանատանը

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում 

0
(Թարմացված է 17:53 29.11.2020)
2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik. Իրանը նոր հակառեկորդ է սահմանել. վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 13 000 նոր դեպք:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նրա խոսքով ՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 950 նոր դեպք, մահացել է 389 մարդ:

2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք: Ապաքինվածների թիվը 658 292 է։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև արձանագրել է, որ դեպքերի աճին հակառակ, երկրում նվազել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշը, ինչը, սակայն, ըստ նրա, չի կարելի ընկալել որպես COVID-19-ի իրադրության լավացում:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Համաճարակաբանական իրավիճակն Իրանում լրջորեն վատացել է վերջին ժամանակներում։ Երկիրը բազմիցս հակառեկորդ է սահմանեn, և, եթե սեպտեմբերին վատթարագույն ցուցանիշը օրական 3,5 հազար վարակի դեպքեր էին, ապա նոյեմբերին՝ արդեն 13 000:

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքեր առավել շատ գրանցվել են Երևանում և Կոտայքում
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից