Ստեփանակերտից դուրս չի եկել, կռվող որդիների թիկունքն է պահել. արցախցի կինը շվարած է

173
Չնայած իր սիրելի որդին մատաղ կյանքն է նվիրել հանուն Արցախի փրկության, բայց մայրը դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչ է լինելու։

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ նորմալ կյանքին։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Արցախի մայրաքաղաքի փողոցներից մեկում հանդիպել է հացը ձեռքին տուն շտապող մի կնոջ ու զրուցել նրա հետ։

Ստեփանակերտցի կինը պատմել է, որ իր 2 որդին էլ պայմանագրային զինծառայողներ են, 2-ն էլ պատերազմի օրերին առաջնագծում են եղել։ Նրանցից մեկը` 25–ամյա երիտասարդը, ցավոք զոհվել է, իսկ մյուս որդին դեռ տուն չի վերադարձել, նա Եղնիկներում է։ Իսկ կինը պատերազմի օրերին դուրս չի եկել Ստեփանակերտից, սպասել է որդիներին, նրանց թիկունքն է պահել։

«Մեր խոխեքը էդքան չըրչարվալ են, սաղ հողերը նորից տվալ ենք, ինչ օգուտ։ Դե որ հողերը տալու էին, վախտին տային, էսքան զոհերի տալ չէինք»,–իրենց բարբառով ասում է հուզված կինը։

Նրան անհանգստացնում է Արցախի հարցի լուծումը։ Ու չնայած իր սիրելի որդին մատաղ կյանքն է նվիրել հանուն Արցախի փրկության, բայց մայրը դեռ չի կարողանում հասկանալ ու պատկերացնել, թե ինչ է լինելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

173
թեգերը:
մայր, Զոհ, որդի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ստեփանակերտ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
Ըստ թեմայի
Թուրքիայի ծրագրերը շատ ավելին են, քան Արցախին հարված հասցնելը
Անհայտ կորածների թիվը կրճատվում է. Տոնոյան
Արցախի բնակչության համար. «Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

870
ՀՀ ՊՆ-ն Օմարի բարձունքում նկարահանված տեսանյութ է հրապարակել, որի հերոսները՝ ժամկետային զինծառայողները, ովքեր այսօր նոր դիրքեր են կառուցում, շուրջ 45 օր անառիկ են պահել Օմարի սահմանը:

Հայկական զինուժը նոր սահմանային բնագծերում ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, կառուցվում են նոր դիրքեր, փորվում նոր խրամատներ:

Տեսանյութը, որ հրապարակել է պաշտպանական գերատեսչությունը, նկարահանվել է Օմարի բարձունքում. ժամկետային զինծառայողները շուրջ 45 օր անառիկ են պահել այն:

Նրանք «Զինուժ» մեդիայի լրագրողներին պատմել են պատերազմի ընթացքում իրենց տեսածն ու զգացածը: Պատմել են, թե ինչպես են հետ մղել թշնամու մի քանի հարձակումները, որոնցից հետո հակառակորդն այս ուղղությամբ այլևս չի համարձակվել գրոհել:

870
թեգերը:
Բանակ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), դիրքեր
Ըստ թեմայի
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
Իրանը հարված է հասցրել հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող գրոհայինների դիրքերին
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Ինչպես են ռուս ռազմական բժիշկները ժամանում Ստեփանակերտ․ տեսանյութ

228
Ստորաբաժանումները Խաբարովսկից Երևան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Ստորաբաժանումը բաղկացած է ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից, որոնց շարքում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ստորաբաժանումները Խաբարովսկից Երևան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի շնորհիվ արդեն Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, կատարվում են ականազերծման ակտիվ աշխատանքներ, Արցախ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

228
թեգերը:
բժիշկ, Ռուսաստան, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
Ըստ թեմայի
«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Երևան

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 19:55 29.11.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրը տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևելյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում

Մայրաքաղաքում նոյեմբերի 30–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն։

0
թեգերը:
ձյուն, Արցախ, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում