Փաշինյանի խոսնակի մազերը քաշած տղամարդը և հեռուստացույց կոտրած աղջիկը զղջում են. տեսանյութ

407
(Թարմացված է 16:53 18.11.2020)
ԱԱԾ–ի հրապարակած տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչու են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն անկարգություններ կազմակերպել Երևանում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որում մի տղամարդ ներողություն է խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։

«Եկել եմ կառավարություն, ժողովուրդը հավաքված էր, սաղ լցվել են ներս։ Մտել եմ ներս, տեսել եմ խոսնակին` Մանե Գևորգյանին։ Տհաճ միջադեպ է եղել։ Քաշել եմ նրա մազերից։ Ես` որպես հայ տղամարդ, ներողություն եմ խնդրում հայ կնոջից` Մանեից։ Զղջում եմ կատարվածի համար»,– ասում է նա։

Երկու երիտասարդ աղջիկներն էլ խոստովանում են, որ այդ օրն ալկոհոլի ազդեցության տակ են եղել։

«Իջել ենք հրապարակ ու տեսել, որ մարդիկ են հավաքված, մի քիչ խմած ենք եղել, ասեցինք` տեսնենք ինչ է կատարվում։ Հասկացանք, որ Արցախի հարցն է լուծվում։ Սկսեցինք դռները ջարդել, բարձրացանք վերև, քույրս հեռուստացույցը ջարդեց, ես` աթոռները, պատռեցինք փաստաթղթեր»,–ասում է նրանցից մեկը։

Մյուսն էլ խոստովանում է, որ ինքն է հեռուստացույց ջարդողը։ Նա ներողություն է խնդրում արածի համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ 

Նոյեմբեր 11-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ Երևանում կազմակերպվել և իրականացվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և  4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

407
թեգերը:
Երևան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրապարակել է իրավախախտների ձերբակալման լուսանկարները
«Իմ քայլի» պատգամավորները մտահոգ են և հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Հրապարակ»
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

10
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

10
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

55
(Թարմացված է 18:29 02.12.2020)
Sputnik Արմենիան Երևանի փողոցներում հարցում է անցկացրել պարզելու համար քաղաքացիների վերաբերմունքն այն հանգամանքին, որ հնարավոր է` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մոտ ապագայում բացվեն սահմանները։

Հարցվողների կարծիքները տարբեր էին։ Սակայն մեծամասնությունը դեմ էր սահմանների բացմանը. նրանք համարում են, որ թշնամու հետ հարևանություն անելը վտանգավոր է։

Ոմանք էլ գտնում են, որ եթե եվրոպական երկրներ լինեինք, միգուցե հնարավոր էր հարևանություն անել, բայց սա Ասիա է։

«Ես վախենում եմ էդ Թուրքիայից էլ, Ադրբեջանից էլ, չեմ կարող ասել։ Ես դեմ եմ։ Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»,–ասում են քաղաքացիները։

Նրանցից ոմանք կարծում են, որ այս խնդրի լուծումը մեզանից կախված չէ, մեծ երկրներն են որոշելու, մենք էլ պետք է հարմարվենք։

«Գիտե՞ք՝ ինձ մոտ հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք այլևս ոչինչ չենք որոշում։ Ու դրա համար մի տեսակ սթրեսային, հուսալքված վիճակ է։ Անգամ հիմա, երբ հիշում եմ հեղափոխության օրերը, հասկանում եմ, որ թատրոնում էի, «մասովկայի» դերում»,–ասում է քաղաքացիներից մեկը։

Տղամարդկանցից մեկն էլ հիշում է, որ այդ հարցը 1991 թվականից շոշափվել է, նույնիսկ սահմանային կետերն էին նշանակել, բայց լուրջ չէ դա։

Նշենք, որ օրերս ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին։

Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, մենք բավականին առաջ կընկնենք. Եղիշե Հովհաննիսյան

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,–ասել էր նա։

Ըստ նախարարի` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։

55
թեգերը:
Սահման, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, երևանցիներ, Երևան
Ըստ թեմայի
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում
Ինչ պետք է անել, որ Բաքուն սահմանները չգծի` ինչպես կամենա, կամ խուսափենք գալիք խնդիրներից
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա