Սրբությունը թշնամուն չեն թողնում. Քարվաճառում աճյուններ են արտաշիրիմում. տեսանյութ

2266
Ավետիք Գաբրիելյանը Երևանից եկել է Քարվաճառ` հորեղբոր աճյունը այստեղի գերեզմանոցից արտաշիրիմելու և Երևան տեղափոխելու համար։

Քարվաճառում մարդիկ արտաշիրմում են իրականացնում և իրենց հարազատների աճյունները տեղափոխում Երևան։

Associated Press–ի նկարահանող խումբը ականատես է եղել նման տասնյակ դեպքերից մեկին և զրուցել մարդկանց հետ։

Կադրերում երևում է, թե ինչպես մի քանի տղամարդ համատեղ ուժերով փորում են գերեզմանոցը, դուրս բերում դագաղը և այն տեղափոխում բեռնատար մեքենայի մեջ։

Ավետիք Գաբրիելյանը Երևանից եկել է Քարվաճառ` հորեղբոր աճյունը այստեղի գերեզմանոցից արտաշիրիմելու և Երևան տեղափոխելու համար։ Լրագրողների հետ զրույցում նա ասում է, որ այլ տարբերակ չի տեսնում։

«Հո չենք թողնելու այստեղ։ Դրան իմաստ չկա։ Եթե իմանայինք, որ այնպիսի մարդիկ են գալու այս տարածքներ, որ ձեռք չեն տա գերեզմաններին, հուշարձաններին, գուցե նման բան չանեինք», – ասում է Գաբրիելյանը։

Քարվաճառի շրջանը, համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եռակողմ հայտարարության, պետք է հանձնվեր Ադրբեջանին նոյեմբերի 15-ին։ Ադրբեջանական կողմը 10 օրով երկարացրել է ժամկետը` դարձնելով այն նոյեմբերի 25։

2266
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, գերեզման, Քարվաճառ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)
Ըստ թեմայի
Քարվաճառից Հայաստան եկող ճանապարհին մեքենաների հոսքը չի դադարում. տեսանյութ
«Հո չե՞նք թողնի թուրքին». ինչպես են մարդիկ այրում իրենց տները Քարվաճառում. տեսանյութ
Քարվաճառցիները դառնությամբ կտրում են իրենց տնկած ծառերը, միայն թե չմնա թշնամուն. տեսանյութ

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

32
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Նրա խոսքով` լարված կամ պատերազմական իրավիճակ չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում։ Տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

32
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը

Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին

144
(Թարմացված է 18:10 26.11.2020)
ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին:

ԱԺ արտահերթ նիստում այսօր հերթական միջադեպը գրանցվեց: Խորհրդարանի դահլիճում մեծ աղմուկ ու իրարանցում սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում:

«Ես կարող եմ ասել, թե ինչ կարող եք պատմել դուք ձեր թոռներին, թե ինչ եք արել պատերազմի ընթացքում ու ինչ չեք արել»,- ասաց պատգամավորը, որին դահլիճից հետևեցին առանձին արձագանքներ:

Ապա նա իր ելույթում անհատապես անդրադարձավ մինչ իրեն ելույթ ունեցած ընդդիմության ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով անհիմն հայտարարություններ անելու մեջ:

«Հեքիաթ է պատմում»,- տեղից արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:

Իսկ երբ Դանիելյանն արձագանքեց Զոհրաբյանի այն ելույթին, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում անիմացիաների հերոս է դարձել, ապա ավելացրեց. «Ես կարող եմ ասել, որ այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղ ես»,- նրան արդեն արձագանքեցին, ոչ միայն Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն, այլև բոլոր ընդդիմադիր պատգամավորները:

«Խնդրում եմ մի հրահրեք կրքեր», -ընդդիմությանն  ու մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանին հորդորեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը:

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

Բայց կրքերը գնալով ավելի բորբոքվեցին, ընդդիմադիրների ու «Իմ քայլի» պատգամավորների միջև քաշքշուք սկսվեց: Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին:

144
թեգերը:
Ծեծկռտուք, Նաիրա Զոհրաբյան, Ալեն Սիմոնյան, ԱԺ
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է