Ինչ պետք է անել այս ամենից հնարավորիս շահած դուրս գալու համար. Դավիթ Շահնազարյանի տեսակետը

7551
Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, արցախյան պատերազմի մարտավարական որոշ խնդիրներին և ներքաղաքական վերջին զարգացումներին։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վկայակոչել է 2,5 տարի առաջ արված կանխատեսումները, որոնք դարձել են իրականություն։ Նա մասնավորապես ժամանակին մատնանշել է, թե ինչ հունով է ընթանում բանակցային գործընթացը, ինչպես են Հայաստանում կազմաքանդվում ուժային կառույցները, ինչպիսի հակաօրինական ու հակասահմանադրական գործողություններ են կատարվում։ 

«Այն ճանապարհով, որով գնում է Փաշինյանը, չենք ստանալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նույնիսկ 1997 թվականի փուլ առ փուլ տարբերակը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում Փաշինյանն իրականացրել է քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանը ստացել է նորանոր փաստարկներ, որոնց շնորհիվ արդարացնելու էր իր կողմից սանձազերծված պատերազմը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ, 1915 թվականից հետո հայ ժողովրդի ամենամեծ աղետն էր»,– նշում է քաղաքական գործիչը։

Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է նաև այն հնարավոր քայլերին, որոնք պետք է կիրառվեն անխուսափելի իշխանափոխությունից հետո, որպեսզի մեղմվեն պատերազմի հետևանքներն ու հետզհետե շտկվի ստեղծված իրավիճակը։  

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

7551
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Դավիթ Շահնազարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
«Սպանելու են` էստեղ կսպանեն». արցախցի տղամարդը հազիվ է զսպում արցունքները
Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

«Որ մեզ հետ էլ հաշվի նստեն որպես ազգ»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների երգը

4
ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները ոչ միայն կոչեր են հնչեցնում, այլև երգում են։ ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

«Չվախենաք, չվախենաք դուք հայեր,

Անդրանիկի, քաջ Սերոբի հետնորդներ,

Էսօր՝ Արցախ, վաղը՝ Վանը պիտ առնենք,

Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն», - երգում են երիտասարդները։

Երգի հեղինակ Գառնիկ Սարգսյանը և իր ընկերները, ոգեշնչված ԱՍԱԼԱ-ի գործողություններից, 1982-ին պայթեցրել էին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգի թուրքական հյուպատոսությունը՝ այդպիսով աշխարհի ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրի վրա։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը») հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

4
թեգերը:
Երիտասարդ, երգ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)

Պատերազմը ցույց տվեց, որ պետք է ընդլայնվի ավիացիայի նյութատեխնիկական բազան. Նազարյան

23
(Թարմացված է 17:52 01.12.2020)
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է արցախյան պատերազմում հատկապես ռազմական ավիացիայի կիրառման արդյունավետության խնդրի մասին։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` պատերազմի ընթացքում բաց աղբյուրներից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դարձել, որ օգտագործվել են հիմնականում ՍՈւ–25 գրոհային ինքնաթիռներ, առնվազն մեկ դեպքում էլ կիրառվել է ՍՈւ–30 կործանիչ, որն ավիացիոն չկառավարվող հրթիռներով խոցում է իրականացրել։ Լայնորեն կիրառվել է նաև ուղղաթիռային պարկը` և՛ հարվածային, և՛ ուղևորափոխադրող։

«Ավիացիայի ՕԳԳ–ն որոշելու համար նախևառաջ պետք է իմանալ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են լուծել այդ միջոցները թռիչքի դուրս գալուց հետո։ Ամբողջական գնահատական տալու հարցում թերևս կա մի փոքր դժվարություն, որովհետև այդ գործողություններին առնչվող տեղեկատվությունը փակ է»,– նշեց վերլուծաբանը։

Նազարյանը պարզապես ընդգծում է այն իրողությունը, որ ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ կործանիչների առավելությունը թերևս այն է, որ կարելի է իրավիճակից ելնելով ընտրել հարմար մարտավարություն, առավել ևս, որ դրանք կարելի է հաջողությամբ օգտագործել փոքրածավալ, լոկալ պատերազմում, ինչպիսին օրինակ 2016թ.–ի ապրիլյան քառօրյան էր։

Վերլուծաբանի համոզմամբ` վերջին պատերազմը ցույց տվեց, որ ավիացիոն միջոցները հետայսու պետք է ավելի լայնորեն կիրառվեն, և համապատասխանաբար պետք է ընդլայնվի նաև ավիացիայի նյութատեխնիկական բազան։ Ըստ նրա` կործանիչների ձեռքբերման գործարքը շատ կարևոր էր, նույնիսկ ուշացած, և անկախ պատերազմի արդյունքներից` անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել կործանիչ ավիացիայի զարգացմանն ուղղված քայլերը։

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

23
թեգերը:
Ռոբերտ Նազարյան, ռազմական ավիացիա, Արցախյան պատերազմ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Մարտունու ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը
Արցախ մեկնող ռուսական ռազմական տեխնիկայի շարասյանն ուղեկցում է ավիացիան. տեսանյութ
ՌԴ ԱԻՆ ավիացիայի հատուկ ինքնաթիռը ժամանել է Հայաստան. տեսանյութ