Արցախում զոհվածների հիշատակին նվիրված երթը Երևանում. հուզիչ կադրեր

322
(Թարմացված է 20:44 14.11.2020)
Երևանում կազմակերպված մոմավառության մասնակիցները քայլերթը իրականացրին կենտրոնական փողոցներով։ Նրանք շարքի առջևից տանում էին խաչ ու ՀՀ պետական դրոշը։ Հազարավոր քաղաքացիներ քայլում էին մոմերը ձեռքերում պահած։

Կազմակերպիչներից մեկը քայլերթի ընթացքում բարձրաձայն կարդում էր զոհված հերոսների անունները։

Քայլերթի մասնակիցների թվում նաև հոգևորականներ կային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

322
թեգերը:
տեսանյութ, երթ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել մոտ 100 զոհի մարմին
Զոհերի ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը պետք է դառնա կարևոր ուղղություն. Փաշինյան
Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

17
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

17
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

59
(Թարմացված է 18:29 02.12.2020)
Sputnik Արմենիան Երևանի փողոցներում հարցում է անցկացրել պարզելու համար քաղաքացիների վերաբերմունքն այն հանգամանքին, որ հնարավոր է` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մոտ ապագայում բացվեն սահմանները։

Հարցվողների կարծիքները տարբեր էին։ Սակայն մեծամասնությունը դեմ էր սահմանների բացմանը. նրանք համարում են, որ թշնամու հետ հարևանություն անելը վտանգավոր է։

Ոմանք էլ գտնում են, որ եթե եվրոպական երկրներ լինեինք, միգուցե հնարավոր էր հարևանություն անել, բայց սա Ասիա է։

«Ես վախենում եմ էդ Թուրքիայից էլ, Ադրբեջանից էլ, չեմ կարող ասել։ Ես դեմ եմ։ Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»,–ասում են քաղաքացիները։

Նրանցից ոմանք կարծում են, որ այս խնդրի լուծումը մեզանից կախված չէ, մեծ երկրներն են որոշելու, մենք էլ պետք է հարմարվենք։

«Գիտե՞ք՝ ինձ մոտ հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք այլևս ոչինչ չենք որոշում։ Ու դրա համար մի տեսակ սթրեսային, հուսալքված վիճակ է։ Անգամ հիմա, երբ հիշում եմ հեղափոխության օրերը, հասկանում եմ, որ թատրոնում էի, «մասովկայի» դերում»,–ասում է քաղաքացիներից մեկը։

Տղամարդկանցից մեկն էլ հիշում է, որ այդ հարցը 1991 թվականից շոշափվել է, նույնիսկ սահմանային կետերն էին նշանակել, բայց լուրջ չէ դա։

Նշենք, որ օրերս ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին։

Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, մենք բավականին առաջ կընկնենք. Եղիշե Հովհաննիսյան

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,–ասել էր նա։

Ըստ նախարարի` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։

59
թեգերը:
Սահման, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, երևանցիներ, Երևան
Ըստ թեմայի
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում
Ինչ պետք է անել, որ Բաքուն սահմանները չգծի` ինչպես կամենա, կամ խուսափենք գալիք խնդիրներից
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա