Արցախում, կարծես թե, խաղաղ կյանքը վերադառնում է։ Sputnik Արմենիայի թղթակիցները հետաքրքիր տեսարան են արձանագրել Բերձորի (Լաչինի) միջանցքի հատվածում։
Խաղաղապահների տեղակայումից հետո արցախցիների կյանքն աստիճանաբար բնականոն ընթացք է ստանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տանկերից անմիջապես հետո կովերը գնում:
Կովերի նախիրը հանգիստ քայլում է այն ճանապարհով, որի ուղղությամբ 40 օրերի ընթացքում առաջին անգամ չեն կրակում։ Նրանց ձիով հետևում է հովիվը։ Նա լուռ իր աշխատանքն է անում։ Կադրերում երևում է նաև հավատարիմ շունը. նա էլ ձիու հետևից է քայլում։
Արցախի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Երևանն ու Ստեփանակերտը կապող Լաչինի միջանցքում կտեղակայվեն ռուս խաղաղապահների ջոկատներ: Լաչինի շրջանը Ադրբեջանին կհանձնվի 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։
DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել