Ստեփանակերտում ժամանակ չեն կորցնում. քաղաքն արդեն մաքրվում է. տեսանյութ

343
(Թարմացված է 00:42 14.11.2020)
Հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում աստիճանաբար սկսում են քաղաքի մաքրությունն ու բարեկարգումը։

Sputnik Արմենիայի ֆիքսած կադրերում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրենց ուժերով սկսել են մաքրել շենքը բեկորներից։

Շենքի ապակիներն ամբողջությամբ փշրված են. «Գրադի» արկն ընկել ու պայթել է մուտքից մեկ մետր հեռավորության վրա։

Ոստիկանները Sputnik Արմենիային ասել են, որ ղեկավարությունից հատուկ հրահանգ չի ստացվել, բայց իրենք որոշել են իզուր ժամանակ չկորցնել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

343
թեգերը:
հրադադար, տեսանյութ, Ստեփանակերտ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ
«Ես իմ տունն եմ ուզում». ստեփանակերտցի կինը որոշել է վերադառնալ. տեսանյութ
Ստեփանակերտի մեծ մասն արդեն մաքրված է կասետային ռումբերից

Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում սյունյաց լեռներում. տեսանյութ

1
Սյունիքում կրկին կովկասյան ընձառյուծ է երևացել։ Սյունյաց անտառներում նրա հանգստի րոպեների մասին պատմող փոքրիկ տեսանյութը հրապարակել է Շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում տեսանկարահանող սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծը հանգստանում անտառում։ Սկզբում թաթով քորում է իրեն, հետո մի լավ հորանջում ու հանգիստ պառկում։

Նշենք, որ կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

1

Ինչպես առաջ շարժվել, ինչ դասեր քաղել պատերազմից. մտավորականները վերլուծում են ներկան

30
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում արվեստագետ Սահակ Պողոսյանն ու ռեժիսոր Ռուբեն Բաբայանը մատնանշում են պատմական և մշակութային այն գործոններն ու հանգամանքները, որոնք նախադրյալ են հանդիսացել ստեղծված իրավիճակի համար։

Սահակ Պողոսյանն ու Ռուբեն Բաբայանն անդրադառնում են նաև «հայրենասիրություն», «արժեք», «ազգային գաղափար» և այլ եզրույթներին։

«Եթե մարդկային կյանքի կարևորությունը լիներ մտածողություն և արժեքային համակարգ, մենք չէինք հասնի պատերազմի վերջին պարտադրված քայլի», – ասում է Բաբայանը։

Պողոսյանն էլ նշում է, որ 30 տարվա ընթացքում մեզ չհաջողվեց արդիականացնել և փոխել սեփական գիտակցությունը։

«Մենք 21–րդ դարում մնացել ենք ոչ միայն 20–րդ դարի տեխնոլոգիաներով, այլև 20–րդ դարի արժեհամակարգով»,– ավելացնում է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

30
թեգերը:
Սահակ Պողոսյան, Պատերազմ, Ռուբեն Բաբայան, Հայաստան
թեմա:
ԱրտԲոքս
Ըստ թեմայի
Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից