Ուղղաթիռների ուղեկցությամբ շարժվող շարասյան մեջ նաև բժշկական մեքենա կա։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ շարասյունը դանդաղ է շարժվում` առաջ թողնելով մարդատար մեքենաներին։
Շարասյունն արդեն դուրս է եկել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։
Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։