Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ

544
(Թարմացված է 12:07 13.11.2020)
Ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան արդեն 56 չվերթ է իրականացվել, 817 զինծառայող ու 119 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա է տեղափոխվել Հայաստան, նաև Ռուսաստանի ՌՕՈւ բանակային ավիացիայի ութ Մի-8 и Մի-24 ուղղաթիռ։

Ռուս խաղաղապահների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում նկարահանել է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ երեկ Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման երկրորդ գումարտակը`բեռնաթափումից հետո, երեք կիլոմետրանոց շարասյունով շարժվել էր դեպի Գորիսի բնակավայրի մոտ գտնվող կենտրոնացման շրջան:

Խաղաղապահական առաքելության իրականացման, հնարավոր միջադեպերի կանխարգելման ու ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար ուղիղ կապ կլինի Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Հավելենք, որ մեկ օրվա մեջ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, Ան-124 ինքնաթիռներն ավելի քան 20 չվերթ են իրականացրել։ Բերվել է ավելի քան 372 զինծառայող ու ավելի քան 53 միավոր մեքենա ու հատուկ տեխնիկա։

Ընդհանուր առմամբ արդեն 56 չվերթ է իրականացվել, 817 զինծառայող ու 119 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա է տեղափոխվել Հայաստան, նաև Ռուսաստանի ՌՕՈւ բանակային ավիացիայի ութ Մի-8 и Մի-24 ուղղաթիռ։

Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

544
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան
Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ. Կոնաշենկով
Ռուս խաղաղապահների երկրորդ գումարտակը մեկնել է Գորիս

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

111
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

111
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

76
(Թարմացված է 18:29 02.12.2020)
Sputnik Արմենիան Երևանի փողոցներում հարցում է անցկացրել պարզելու համար քաղաքացիների վերաբերմունքն այն հանգամանքին, որ հնարավոր է` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մոտ ապագայում բացվեն սահմանները։

Հարցվողների կարծիքները տարբեր էին։ Սակայն մեծամասնությունը դեմ էր սահմանների բացմանը. նրանք համարում են, որ թշնամու հետ հարևանություն անելը վտանգավոր է։

Ոմանք էլ գտնում են, որ եթե եվրոպական երկրներ լինեինք, միգուցե հնարավոր էր հարևանություն անել, բայց սա Ասիա է։

«Ես վախենում եմ էդ Թուրքիայից էլ, Ադրբեջանից էլ, չեմ կարող ասել։ Ես դեմ եմ։ Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»,–ասում են քաղաքացիները։

Նրանցից ոմանք կարծում են, որ այս խնդրի լուծումը մեզանից կախված չէ, մեծ երկրներն են որոշելու, մենք էլ պետք է հարմարվենք։

«Գիտե՞ք՝ ինձ մոտ հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք այլևս ոչինչ չենք որոշում։ Ու դրա համար մի տեսակ սթրեսային, հուսալքված վիճակ է։ Անգամ հիմա, երբ հիշում եմ հեղափոխության օրերը, հասկանում եմ, որ թատրոնում էի, «մասովկայի» դերում»,–ասում է քաղաքացիներից մեկը։

Տղամարդկանցից մեկն էլ հիշում է, որ այդ հարցը 1991 թվականից շոշափվել է, նույնիսկ սահմանային կետերն էին նշանակել, բայց լուրջ չէ դա։

Նշենք, որ օրերս ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին։

Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, մենք բավականին առաջ կընկնենք. Եղիշե Հովհաննիսյան

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,–ասել էր նա։

Ըստ նախարարի` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։

76
թեգերը:
Սահման, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, երևանցիներ, Երևան
Ըստ թեմայի
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում
Ինչ պետք է անել, որ Բաքուն սահմանները չգծի` ինչպես կամենա, կամ խուսափենք գալիք խնդիրներից
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

Չինաստանը նավթի վերամշակման հարցում գերազանցել է ԱՄՆ–ին. կշահի՞ արդյոք Ռուսաստանը դրանից

0
Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Բադմաևա. Պեկինը խաղադրույք է կատարում բենզինի և դիզվառելիքի վրա, ավելացնելով նավթի վերամշակման հզորությունները։ Արդեն հաջորդ տարի ՉԺՀ–ն այդ ցուցանիշով կգերազանցի ԱՄՆ–ին։ Մեծ է հավանականությունը, որ ամերիկացիները կզիջեն նաև ՀՆԱ–ի հարցում։ Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, չինացիներին կարող է խանգարել համավարակի երկրորդ ալիքը։

Առաջատարի փոփոխություն

ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի տվյալներով` հոկտեմբերին երկրում նավթի վերամշակումն ավելացել է 2.5 տոկոսով` հասնելով պատմական ռեկորդի` մեկ օրում 14,09  մլն բարելի։ ԱՄՆ–ում սեպտեմբերին ընդամենը 13.5 մլն բարել է եղել։

Եվ չինացիներն այդքանով մտադիր չեն սահմանափակվել։ Միջազգային էներգետիկ գործակալության նոյեմբերի զեկույցում նշվում է, որ հաջորդ տարվա վերջին կսկսեն գործել 2 նոր նավթավերամշակող գործարան։  Սպասվում էր, որ  դա տեղի 2023 թվականից ոչ շուտ։

Կառուցվում են ևս 4-ը` օրական 1,2 մլն բարել ընդհանուր հզորությամբ։ Այդքան վերամշակում են, օրինակ, ամբողջ Մեծ Բրիտանիայում։

Չինաստանն արդեն մի քանի տասնամյակ փորձում է բավարարել բենզինի և դիզվառելիքի աճող պահանջարկը։ Ջանքերը զուր չեն եղել։

«2000 թվականից երկիրը եռապատկել է նավթամթերքի արտադրությունը։ Մինչև 2025 թվականը նավթի վերամշակումը օրական կհասնի 20 մլն բարելի», – նշում է «ՏելեԹրեյդ» տեղեկատվավերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը։

Գործակալության զրուցակիցը կարծում է, որ ԱՄՆ–ն արդեն 2021 թվականին կզիջի առաջատարի իր դիրքերը, որը պահպանում էր 19–րդ դարից սկսած։

Ռուսաստանի բյուջեն կրիտիկական կախվածություն չունի նավթի գնի տատանումներից․ Պուտին

Ամերիկացիները փակում են իրենց նավթավերամշակման գործարանները նավթի գների անկման պատճառով արձանագրված  ցածր շահութաբերության պատճառով։ Անցնող տարում սև ոսկին բազմիցս զրոյացրել է նվազագույն ցուցանիշը։  Օրինակ` մարտի 18-ին Brent տեսակի նավթն էժանացել էր 15 տոկոսով և 2003 թվականից ի վեր առաջին անգամ վաճառվում էր 1 բարելի դիմաց 24,52 դոլարով։

Նվազել է նաև վառելիքի համաշխարհային պահանջարկը։ Այդ պատճառով նավթավերամշակման ծավալը նվազել է ռեկորդային 1.7 մլն բարելով։ Ընդ որում, առյուծի բաժին է հասել հենց ամերիկյան նավթավերամշակող գործարաններին։

«Որոշ գործարաններ փակվում են, մյուսները ներդրումներ պահանջում` ամեն տարի Մեքսիկական ծոցի ափերում (որտեղ էլ հենց գտնվում է ԱՄՆ նավթավերամշակման հզորությունների զգալի մասը) մոլեգնող փոթորիկներից հետո արդիականացման և վերականգնման համար:

Կանաչ էներգետիկա. ո՞վ կհաղթի, և ո՞վ կպարտվի

Չինաստանի հաջողությունների մեկ այլ պատճառն էլ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, կարծում է «Ալոր Բրոկերի» գլխավոր վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովը։  ՉԺՀ–ի տնտեսությունը վերականգնվում է և կայունություն ցուցաբերում, իսկ Եվրոպայինն ու ԱՄՆ–ինը` շարունակում անկում ապրել։

Պատահական չէ, որ չինացիներն առաջատար են ոչ միայն նավթավերամշակման, այլև մետաղագործության ոլորտում։

«Առաջնային ռեսուրսների սպառման փաստացի կենտրոնը`Չինաստանն այժմ ավելի բարձր վերափոխումների վերամշակող արդյունաբերություն է զարգացնում», – ասում է Մարկ Գոյխմանը։

Տնտեսագետը նշում է, որ նույն միտումներն են նկատվում և՛ Հնդկաստանում, և՛ Մերձավոր Արևելքում։ Դա հանգեցնում է արևմտյան ընկերությունների մի շարք հնացած հզորությունների փակման նույնիսկ ասիական տարածաշրջանում, օրինակ` Սինգապուրում։

Բացի այդ, ԱՄՆ–ն ու Հին աշխարհն աստիճանաբար հրաժարվում են ածխաջրածիններից` հօգուտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների։  Չինաստանն էլ խիստ էկոլոգիական պարտավորություններով կապված չէ։

«Միացյալ Նահանգները խաղադրույք են անում կանաչ էներգետիկայի վրա` Չինաստանին տրամադրելով կեղտոտ արտադրական հարթակի դերը։ Տնտեսապես զարգացած երկրները մյուսների հաշվին կֆինանսավորեն վերականգնվող ռեսուրսների անցումը և դեռ նրանց կստիպեն «տնտեսական հարկեր» էլ վճարել։ Սպիտակ տան վարչակազմում դրանով կզբաղվի քաղաքական առումով ծանրակշիռ դեր ունեցող Ջոն Քերին, որը նոր նախագահին առընթեր կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ կդառնա», – ասում է Hamilton  ներդրումային ընկերության փորձագետ Անտոն Գրինշթեյնը։

Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։

«Հումքային կառուցվածքի պահպանման դեպքում հայրենական տնտեսությանն ավելի շահավետ է, որպեսզի ԱՄՆ–ն պահպանի առաջատար դիրքերը նավթավերամշակման մեջ», – կարծում է Գրինշթեյնը։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի գանձարանի համալրման այլ աղբյուրների մասին, որպեսզի 15-20 տարի հետո փոխարինի դուրս մնացող նավթային եկամուտները։

Առաջիկայում Չինաստանում նավթամթերքի սպառման ավելացման ֆոնին անհրաժեշտ է վերակողմնորոշվել դեպի այս ուղղությամբ հումքի արտահանման հարցում:

Համավարակ. ասիական սցենար

Սակայն ամեն ինչ վերջանալու հատկություն ունի։ Մեծ է հավանականությունը, որ արդեն 2025 թվականին Չինաստանում արտադրական հզորությունների աճը կգերազանցի պահանջարկը։ Չինական CNPC նավթագազային կորպորացիայի տվյալներով` երկրում 5 տարի հետո հնարավոր է օրական 1.4 մլն բարելի նավթամթերքի ավելցուկ։

«Իսկ այսօր Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների պայմաններում Չինաստանի նավթագործներն ուզում են փոխհատուցել արտաքին առևտրի սահմանափակումների համար, այդպիսով բարձրացնել պետության հեղինակությունը», – կարծում է Ալեքսեյ Անտոնովը։

Այդ պատճառով, կանխատեսելով ընթացիկ միտումները 3-5 տարի առաջ, կարելի է առաջատարի փոփոխություն ակնկալել ոչ միայն նավթավերամշակման ոլորտում, այլև գլխավոր տնտեսական ցուցանիշի` ՀՆԱ–ի չափի առումով։

«Նախքան համավարակը Չինաստանին 5 տարի էր պակասում Ամերիկայի տնտեսությանը գերազանցելու համար։ Այսօր, կորոնավիրուսի տարածման դեմ առավել արդյունավետ պայքարի շնորհիվ, չինացիները կարող են  ավելի շուտ առաջ անցնել», – կարծում է Անտոն Գրինշթեյնը։

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ–ն պատրաստ է զիջել դիրքերը։ Վերլուծաբանը նշում է, որ ամերիկյան իսթեբլիշմենթը փորձում էր հարցը լուծել տնտեսապես և դիվանագիտորեն։ Սակայն դա չգործեց։ Եվ հիմա գործարար նախագահին փոխարինելու է գալիս քաղաքական գործիչ նախագահը։

Բացի այդ, Չինաստանում նավթավերամշակման արտադրանքի պահանջարկի կտրուկ աճը կապված է համաճարակային իրավիճակի բարելավման հետ։ Սակայն երկրորդ ալիքի հավանականությունը չի բացառվում նաև Ասիայում։

Արդեն իսկ հիվանդության բռնկումներ են գրանցվել Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում։  Սա կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, նավթ
Ըստ թեմայի
Ամերիկացիներին` նավթ, ռուսներին` ազդեցություն. Սաֆրաստյանն ասաց` ով ինչ է ստացել Սիրիայում
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել