Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն

175
(Թարմացված է 16:53 11.11.2020)
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:

Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչները քիչ առաջ հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարություն:

«Մենք կառավարությաւն չունենք, կառավարությունն անգործության է մատնված»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև հայտարարեց, որ միաժամանակ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:

Սաղաթելյանը հանրահավաքում հերթապահող ոստիկաններին կոչ է անում մնալ իրենց լիազորությունների սահմաններում ու չխոչընդոտել խաղաղ հավաքի իրականացմանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

175
թեգերը:
երթ, կառավարություն, հանրահավաք

Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում սյունյաց լեռներում. տեսանյութ

33
(Թարմացված է 15:53 01.12.2020)
Սյունիքում կրկին կովկասյան ընձառյուծ է երևացել։ Սյունյաց անտառներում նրա հանգստի րոպեների մասին պատմող փոքրիկ տեսանյութը հրապարակել է Շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում տեսանկարահանող սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։

Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծը հանգստանում անտառում։ Սկզբում թաթով քորում է իրեն, հետո մի լավ հորանջում ու հանգիստ պառկում։

Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ

Նշենք, որ կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով

33
թեգերը:
ընձառյուծ, Հայաստան

Ինչպես առաջ շարժվել, ինչ դասեր քաղել պատերազմից. մտավորականները վերլուծում են ներկան

30
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում արվեստագետ Սահակ Պողոսյանն ու ռեժիսոր Ռուբեն Բաբայանը մատնանշում են պատմական և մշակութային այն գործոններն ու հանգամանքները, որոնք նախադրյալ են հանդիսացել ստեղծված իրավիճակի համար։

Սահակ Պողոսյանն ու Ռուբեն Բաբայանն անդրադառնում են նաև «հայրենասիրություն», «արժեք», «ազգային գաղափար» և այլ եզրույթներին։

«Եթե մարդկային կյանքի կարևորությունը լիներ մտածողություն և արժեքային համակարգ, մենք չէինք հասնի պատերազմի վերջին պարտադրված քայլի», – ասում է Բաբայանը։

Պողոսյանն էլ նշում է, որ 30 տարվա ընթացքում մեզ չհաջողվեց արդիականացնել և փոխել սեփական գիտակցությունը։

«Մենք 21–րդ դարում մնացել ենք ոչ միայն 20–րդ դարի տեխնոլոգիաներով, այլև 20–րդ դարի արժեհամակարգով»,– ավելացնում է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

30
թեգերը:
Սահակ Պողոսյան, Պատերազմ, Ռուբեն Բաբայան, Հայաստան
թեմա:
ԱրտԲոքս
Ըստ թեմայի
Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից

Նրանք միայն մի բան են ուզում` գտնել իրենց որդիներին. ազդեցիկ կադրեր

0
(Թարմացված է 16:17 01.12.2020)
  • Բողոքի ակցիա անցկացնում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բոլոր հնարավոր դռները թակում են իրենց զավակներին գտնելու համար։ Եթե այս մարդիկ ոչինչ էլ չասեն, ցավը դաջված է նրանց աչքերում։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ։

Հոկտեմբերի 21-ին այս զինկոմիսարիատից Արցախի Զանգելանի շրջան տարված զինծառայողներից 34-ն անհետ կորած են։

Ներկայացնում ենք նրանց հարազատների լուսանկարները` առանց մեկնաբանության։

Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»

0
  • Բողոքի ակցիա անցկացնում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Բողոքի ակցիա անցկացնում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ

Բողոքի ակցիա, ծնող, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյանն ասել է` ինչի կհանգեցնի պատերազմի վերլուծությունը
«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին