«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

692
(Թարմացված է 14:51 11.11.2020)
Ոստիկանական ուժերին չի հաջողվում ցրել Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքը։ Մասնակիցների թիվը գնալով ավելանում է։

Ազատության հրապարակում շարունակվում է 17 կուսակցությունների նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը։ Հազարավոր հավաքվածներ վանկարկում են. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր», «Արցախ»։

Նրանց մեջ հայտնված սադրիչ ծերունուն հավաքվածներն արագ դուրս հանեցին։ Հանրահավաքը շարունակում է, մասնակիցներն ավելանում են։ Ոստիկանական ուժերին այդպես էլ չի հաջողվում ցրել հանրահավաքը։

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

692
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արցախյան պատերազմ, Արցախ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, հանրահավաք
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (639)
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում իրավիճակը թեժանում է. ցուցարարները ծեծել են ոստիկանների
Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աջակցելու են հրադադարի պահպանմանը․ Կրեմլ
Մենք թույլ չենք տա ձեզ բաժանել մեզ․ Սերժ Թանկյանը դիմել է հայ ժողովրդին

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

114
(Թարմացված է 18:32 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

114
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (639)

Ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը սկսվեց, ոմանք ոտքով են հասել Երևան. տեսանյութ

281
(Թարմացված է 16:22 05.12.2020)
Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է Վազգեն Մանուկյանի ելույթը, որը «ճանապարհային քարտեզ» կառաջարկի առկա ճգնաժամից դուրս գալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի հանրահավաքը:

Նշենք, որ Կոտայքի մարզի մի խումբ բնակիչներ հանրահավաքին մասնակցելու համար ոտքով են հասել մայրաքաղաք։

Այս պահին հրապարակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել։ Նրանք վանկարկում են. «Նիկոլ, դավաճան»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հանրահավաք Երևանում

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

281
թեգերը:
հանրահավաք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Սեյսմոգրաֆ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 18:26 05.12.2020)
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել

0
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Սոթք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում