00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջողությունները գին ունեն. ինչքան է անհրաժեշտ զինվորի ընտանիքին նեցուկ լինելու համար

Բաժանորդագրվել
«Զինծառայողների ապահովագրության» ազգային հիմնադրամի վճարումների մեծ մասն ապահովվում է 1000 դրամներով։ Հիմնադրամի տնօրենը Sputnik Արմենիային տված հարցազրույցում մեկնաբանել է 1000 դրամների փոխարեն հունվարի 1-ից 3000 դրամ գանձելու կառավարության առաջարկը։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» ազգային հիմնադրամը 4 մլն դրամի նվիրատվություն է ստացել աշխարհի 70 երկրներից, բայց այդ նվիրատվության 65 տոկոսը կատարել են ՀՀ քաղաքացիներն ու հայաստանյան կազմակերպությունները։

Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Ռազմական սրացումների ժամանակ ավելանում են նաև նվիրաբերությունները։ Այդպես էր հուլիսյան դեպքերի ժամանակ, այդպես է սեպտեմբերի 27-ից հետո։ Բայց հիմնադրամի ֆինանսավորման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիների աշխատավարձից փոխանցվող ամսական 1000 դրամները»,– ասաց Ավետիքյանը` հավելելով, որ 2019թ–ին ամբողջ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների փոխանցած 1000 դրամներով հիմնադրամում 7.5 մլրդ դրամ գումար է կուտակվել, ինչը թույլ է տվել կայուն ու անխափան կերպով իրականացնել զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցության ծրագրերը։

На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից

Պատերազմի հետևանքով, սակայն, զոհերի, վիրավորների ու անհայտ կորած զինծառայողների թվի ավելացմանը զուգահեռ, ավելացել ու ավելանում է նաև հիմնադրամի շահառուների թիվը։

Վարուժան Ավետիքյանի խոսքով` Արցախում զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին փոխանցելու համար հիմնադրամի միջոցները պետք է առնվազն եռապատկվեն։

«Այս պահի սցենարով` 2021թ.-ին հիմնադրամին անհրաժեշտ է տարեկան ավելի քան 22 միլիարդ դրամ։ Քանի որ մենք ապահովագրական ընկերություն ենք, տարբեր ակտուարական սցենարներ ու հաշվարկներ ենք անում, որպեսզի հասկանանք` որ սցենարի դեպքում հիմնադրամի վրա ինչպիսի ֆինանսական ճնշում կլինի։ Եվ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ միջին սցենարով (ո՛չ լավատեսական և ո՛չ վատատեսական) մեզ անհրաժեշտ է տարեկան 7.5 մլրդ դրամի փոխարեն առնվազն 22 մլրդ դրամի մուտք ապահովել»,–մեկնաբանեց Ավետիքյանը։

Նման ծավալի գումար հավաքագրելու միակ վստահելի ուղին, հիմնադրամի տնօրենի համոզմամբ, կառավարության առաջարկն է` ՀՀ քաղաքացիներից ամսական 1000 դրամների փոխարեն 3000 դրամ գանձելու։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում։ Այս նախագիծն արդեն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ընդդիմախոսները մասնավորապես առաջ են քաշում այն թեզը, որ ցածր աշխատավարձ ստացողների համար սա ծանր բեռ է։ Առաջարկվում է նաև տարբերակված մոտեցում կիրառել` ըստ աշխատավարձի մեծության։

Արտավազդ Փելեշյանը 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Հիմնադրամի տնօրենը, սակայն, այս առաջարկների հետ համաձայն չէ, քանի որ նրա հաշվարկով, այս պահին արդեն պաշտոնապես հաստատված 1221 զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին վճարվող միայն մեկանգամյա օգնությունը կկազմի 12 մլրդ 210 մլն դրամ։ Եվս 10 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի արդեն տարվա ընթացքում զոհերի, վիրավորների ու անհայտ կորածների ընտանիքներին`ամսական վճարումներ իրականացնելու համար։

Նշենք, որ ևս 416 ընտանիքներ 2017թ–ից արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ։

«Եթե մենք ասում ենք` հաղթելու ենք, պաշտպանելու ենք մեր հողերը, ապա նաև որպես ազգ պետք է վերցնենք այդ բեռը։ Սահմանը պաշտպանում են ոչ միայն կռվելով, այլև ֆինանսապես նեցուկ կանգնելով այդ զինվորին ու նրա ընտանիքին»,– ասաց Վարուժան Ավետիքյանը։ 

Кнарик Клара Маркосян - Sputnik Արմենիա
«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

Նրա խոսքով` հիմնադրամն ընդամենը գործիք է զինծառայողին վստահություն ներշնչելու, որ եթե նրա հետ որևէ դժբախտ դեպք տեղի ունենա, ապա իր ընտանիքը լինելու է ազգի հոգածության ներքո։

Ընդ որում, ազգը, ըստ Ավետիքյանի, ոչ միայն հայաստանցիներն են, այլև սփյուռքը։ Հետևաբար, այս գործընթացին պետք է մասնակցի նաև արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ։

«Երբ նաև սփյուռքից ենք դիտում, ոգևորվում մեր բանակի հաջողություններով, պետք է հասկանանք, որ այդ հաջողություններն ունեն որոշակի գին։ Այդ որոշակի գինը 3 տարի շարունակ ՀՀ քաղաքացիները վճարում են, և մեծ պատրաստականություն ունեն վճարելու։ Բայց սփյուռքը նույնպես պարտավոր է մասնակցել այդ հաղթանակի սպասմանն ու հաղթանակին»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, Վարուժան Ավետիքյանի տվյալներով, ՀՀ շուրջ 630 000 գրանցված աշխատողներից 382 000-ը կամ 60%-ը հայտարարագրել են մինչև 150 000 դրամ աշխատավարձ:

Բացի այդ, տարբեր փորձագիտական հաշվակներով, Հայաստանում թափանցիկ կերպով իրենց իրական եկամուտները ցույց են տալիս գրանցված աշխատողների շուրջ 10%-ը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրենի համոզմամբ` մինչ 1000 դրամները 3000–ով փոխարինելու առաջարկը քննադատելը, նախ պետք է մտածել աշխատաշուկայում ստվերի կրճատման մասին։

Չարին հաղթելու ենք. բարեգործական ակցիայի հասույթն Արոնյանը կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Հիմնադրամի միջոցներն ավելացնելու ու բոլոր շահառուներին պատշաճ փոխհատուցելու համար ՀՀ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող ամսական 1000 դրամի փոխարեն սահմանելով 3000 դրամ։

Հիշեցնենք`օրենքն ընդունվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` 2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ է մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

Լրահոս
0