Հայտնի ջութակահար Արա Մալիքյանն իր նոր`«Արցախ» ալբոմից մի հատված է հրապարակել

203
(Թարմացված է 14:56 08.11.2020)
Աշխարհահռչակ երաժիշտը հրապարակել է նաև հղում՝ ուղղորդելով հետևորդներին Արցախի համար նվիրատվություն անել։

Իսպանիայում բնակվող լիբանանահայ հայտնի  ջութակահար Արա Մալիքյանը Facebook - ի իր էջում հրապարակել է իր նոր` «Արցախ» ալբոմից մի հատված։ Նշենք, որ Մալիքյանը Մադրիդի օպերային թատրոնի առաջին ջութակն է։

«Ինձ համար հաճելի էր ելույթ ունենալ «Ռոքն Արցախի համար» խորագրով համերգի ժամանակ, որը խաղաղությանն ու Արցախին աջակցության համար էր», - գրել է Մալիքյանը:

Նա նաև հրապարակել է onearmenia.org կայքի հղումն ու առաջարկել Արցախին աջակցելու համար նվիրատվություն անել։

Ավելի վաղ երաժիշտը հայտնել էր, որ «Արվեստագետներն Արցախի» համար առցանց համերգին կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Թոմ Մորելոն, Տատյանա Սպիվակովան եւ շատ ուրիշներ: Նշենք, որ համերգն Արցախին աջակցելու համար միջոցներ հավաքագրելու նպատակով է։

203
թեգերը:
Իսպանիա, Լիբանան, երաժիշտ, Արցախ, Արա Մալիկյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Կամավորներ են հարկավոր. Զինծառայողների հիմնադրամը սկսում է հատուցումների գործընթացը
Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

113
(Թարմացված է 18:09 05.12.2020)
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

 

 

113
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը սկսվեց, ոմանք ոտքով են հասել Երևան. տեսանյութ

277
(Թարմացված է 16:22 05.12.2020)
Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է Վազգեն Մանուկյանի ելույթը, որը «ճանապարհային քարտեզ» կառաջարկի առկա ճգնաժամից դուրս գալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի հանրահավաքը:

Նշենք, որ Կոտայքի մարզի մի խումբ բնակիչներ հանրահավաքին մասնակցելու համար ոտքով են հասել մայրաքաղաք։

Այս պահին հրապարակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել։ Նրանք վանկարկում են. «Նիկոլ, դավաճան»։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հանրահավաք Երևանում

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

277
թեգերը:
հանրահավաք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Սեյսմոգրաֆ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 18:26 05.12.2020)
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել

0
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Սոթք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում