ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԱԱԾ սահմանապահ զորքերի հաջողությունների մասին տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք, որ պատերազմի 1 ամսվա ընթացքում ԱԱԾ–ն տվել է 37 զոհ ու 243 վիրավոր։ ԱԱԾ 4 աշխատակից էլ համարվում է անհայտ կորած։
Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։
«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։
Բակուր Կարապետյանի հավաստմամբ` գոյություն ունեն բազմաթիվ փաստեր` կոթողներ ու արձանագրություններ, որոնք աներկբայորեն վկայում են Շուշի քաղաքի հայկական ծագումնաբանության մասին։ Փաստագրական նյութերից շատերը տեղ են գտել Կարապետյանի հեղինակած և օտար լեզուներով թարգմանված աշխատություններում։
«Տարակուսելի է, որ նույնիսկ ՀՀ վարչապետի մակարդակով արված հայտարարությունների շնորհիվ կասկածի տակ է դրվում Շուշիի հայկական պատկանելությունը, և թվում է, որ դա նույնիսկ կարող է պատվեր լինել, թեկուզ Իլհամ Ալիևի կողմից, մինչդեռ պատմական քաղաքի հայկական ծագումնաբանությունը նույնիսկ ամենափոքր վիճարկման թեմա չէ»,– նշում է արձակագիրը։
Կարապետյանի տեղեկացմամբ` «Շուշի» հիմնադրամի կողմից պատմական քաղաքում և հարակից տարածքներում կատարվել են չափագրումներ, հաշվառվել են պատմամշակութային արժեք ներկայացող կոթողներն ու հուշարձանները, որոնց գոյությունն ու հետագա ճակատագիրը վտանգված են ադրբեջանական օկուպացիայից հետո։
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Հետևաբար, Կարապետյանի պնդմամբ, գիտակրթական հանրությունը, պետական ատյանները միջազգային կառույցների ու համապատասխան կազմակերպությունների օժանդակությամբ պետք է հետամուտ լինեն Շուշիի մշակութային ժառանգության պահպանմանը, որպեսզի այն չոչնչացվի ադրբեջանցի վանդալների կողմից։
«90% ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ: