00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտերկրից հայրեր ու որդիներ միասին են գալիս հայրենիքը պաշտպանելու. տեսանյութ

Բաժանորդագրվել
Վերապատրաստվող պահեստազորայինները շտապում են ժամ առաջ առաջնագիծ հասնել՝ եղբայրների կողքին լինելու։

Ամեն օր վաղ առավոտից սկսում են պահեստազորի մարզումները։ Մինչև առաջնագիծ մեկնելը բոլորը վերհիշում են զինվորական, կրակային պատրաստության գիտելիքները։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել, որում պատմում է մարզումներ անցնող հերթական խմբի մասին։

Члены добровольческих отрядов им. Владимира Балаяна и Шагена Мехряна на встрече с президентом НКР Араиком Арутюняном (2 ноября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

«Մարդկանց շահագրգռվածությունը շատ է, դուխը մեծ է»,- պատմում է պահեստազորային Սեյրան Աղբալյանը, որն այս դեպքում օգնում է մարզվողներին, իր գիտելիքները փոխանցում։ Խոստովանում է՝ յուրաքանչյուր մեկնողի հետ իրենից մի մասնիկ է ռազմաճակատ ճանապարհում։

Մարզումների բոլոր մասնակիցները նշում են՝ հասկանում են այս վերապատրաստման կարևորությունը, բայց նաև շտապում են րոպե առաջ ավարտել առաջնագիծ հասնելու և պայքարին միանալու համար։
«Ցանկություն կա, որ ժամ առաջ գնանք։ Բոլորն են մեր եղբայրները, լինենք մեր կրտսեր եղբայրների կողքին և ապացուցենք, որ հայ ազգին հաղթել անհնար է»,- նշում է նրանցից մեկը։

Մարզվողների շարքում կան մարդիկ, որոնք արդեն մի անգամ որպես կամավորական եղել են առաջնագծում, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Միանշանակ ընդգծում են՝ առաջնագծում կանգնած 18-19 տարեկան զինվորն անգամ շատ լավ գիտի իր անելիքը, նրանք հիացնում են իրենց ոգևորությամբ։

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը - Sputnik Արմենիա
Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին

Ոմանք արտերկրում թողել են բարեկեցիկ կյանքն ու վերադարձել հայրենիք՝ պաշտպանելու այն, օրինակ՝ հայր և որդի Արշակյանները։

Որդին պատմում է, որ սկզբում համոզում էր հորը չգալ, ասում էր՝ դու քո գործն արել ես, հիմա թող որ որդիդ շարունակի գործդ։ Սակայն հայրը չի համաձայնել և որդու հետ ու որդու կողքին կպաշտպանի հող հայրենին։

«Սա մեր հայրենիքն է, մենք այստեղ ծնվել, մեծացել ենք, մեր հարազատները, ընկերները՝ բոլորն այստեղ են։ Մենք չենք կարող առանց հայրենիքի մնալ։ Որտեղ էլ լինենք, որտեղ էլ հաջողության հասնենք, եթե մենք մեր հայրենիքը կորցնենք, մենք ոչ ոք ենք այնտեղ, մենք չենք կարող հայ կոչվել»,- ասում է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0