«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

84
(Թարմացված է 15:20 29.10.2020)
Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։ Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Սյունիքի մարզի Տեղ գյուղում կանայք սահմանում կռվող տղաների համար լավաշ են թխում։ Ասում են` դա էլ պայքարի իրենց եղանակն է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է գյուղում ու զրուցել հացթուխ կանանց հետ։

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման մեր զինվորների, որդիների, եղբայրների համար։ Աշխարհին թող խաղաղություն լինի, բոլորը ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ»,-ասում է Կարին Սմբատյանը։

Հացթուխ կանանցից մյուսն էլ, շարունակելով Կարինի խոսքը, հայ զինվորին ուժ ու կորով է մաղթում։

«Ուզում եմ, որ բոլոր զինվորները, այդ թվում իմ տղան, առողջ ու անփորձանք վերադառնան իրենց ընտանիքների, իրենց մայրերի մոտ»,-ասում է Թերեզա Մեսրոպյանը։

Կանայք պատերազմի առաջին օրից հաց թխելու առաքելությունն են ստանձնել։

Ասում են՝ հայ զինվորի համար հացը պարտադիր է, որ ուժը տեղը լինի ու կարողանա պայքարել թշնամու դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

84
թեգերը:
տեսանյութ, Պատերազմ, Կին, լավաշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
«Պակասել չկա, տղերք». տիկին Լեսմոնյան օդային տագնապի ձայնի տակ ժենգյալով հաց է թխում
Ժենգյալով հացի հերթ Հյուսիսային պողոտայում. ստեփանակերտցի կանայք որոշել են օգնել բանակին
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել

131
(Թարմացված է 19:18 03.12.2020)
Ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներ փողոցներ են փակել Երևանում։ Մասնավորապես, այս պահին նրանք Մաշտոցի պողոտան են փակել` օպերայի հատվածից։ Փակվել էր նաև Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»...

Բողոքի ակցիայի մասնակիցներին իրենց դժգոհությունն են հայտնում խցանման մեջ կանգնած որոշ վարորդներ։ Ի պատասխան նրանցից մեկի` ցուցարարներից մեկը նշեց. «Ես Հադրութից եմ։ Ես հիմա տուն չունեմ, բայց դու ուրիշ ճանապարհ ունես քո տուն հասնելու համար»։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են` հանուն հայ ազգի արժանապատվության` Նիկոլ Փաշինյանը պետք է վայրկյան առաջ հեռանա։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

131
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Երևան, Բողոքի ակցիա
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ
Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ
Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին

97
(Թարմացված է 16:11 02.12.2020)
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հետպատերազմական տնտեսական իրողությունների ու տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու քայլերի մասին։

Պարզ էր, որ պատերազմը բացասական ազդեցություն էր թողնելու տնտեսության վրա։ Աշոտ Թևիկյանի խոսքով` հետևանքները դեռ կզգանք ամիսներ հետո։

«Այդ ազդեցությունը կարող է տևել մինչև 2022 թվականը։ Ի դեպ, պետական բյուջեն արդեն ընդունվել է, և հիմա, անշուշտ, առաջացել է դրանում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն»,– նշեց տնտեսագետը։

Թևիկյանի դիտարկմամբ` կան խնդիրներ` կապված առաջին հերթին ռեալ մուտքերի հետ, ըստ այդմ` կլինեն կորուստներ, հենց միայն Սոթքի հանքն ադրբեջանցիների հետ կիսելու հետևանքով պետբյուջե չի մուտքագրվի 40 միլիոն դոլար։

Ըստ նրա` կտուժի նաև գյուղատնտեսությունը, քանի որ Արցախի հարակից տարածքները զիջելով` Հայաստան այլևս չի ներմուծվի հսկայական քանակությամբ ցորեն (մոտ 100 հազար տոննա)։

Պատերազմական գործողություններն ընթացել են Արցախում և հարակից տարածքներում, ուստի Հայաստանի տնտեսությունը զգալի չափով չի տուժել, գործարանները չեն վնասվել, բայց տնտեսագետի խոսքով` պետք է շատ արագ իրականացնել այնպիսի քայլեր, որոնք վերստին կմեծացնեն մեր տնտեսական ներուժը` այն հասցնելով գոնե պատերազմից ու համավարակից առաջ եղած մակարդակին։

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պատերազմից առաջ առկախված տնտեսական առաջարկներն ու ծրագրերը չմնան թղթի վրա և շուտափույթ կերպով կյանքի կոչվեն։

97
թեգերը:
Աշոտ Թևիկյան, Սոթքի հանքավայր, Հայաստան, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան
Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ
Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

236
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

236
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան