Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել. Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

1525
(Թարմացված է 09:47 24.10.2020)
Թշնամու որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով ռազմատեխնիկան` դիմել փախուստի և փորձել թաքնվել մոտակա անտառներում և ձորակներում։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ բացառիկ տեսանյութ է հրապարակել արցախյան ռազմաճակատի հարավային հատվածից։ Տեսանյութը նկարահանել է banak.info կայքը։

Դրանում ներկայացված է ջախջախված հակառակորդի կողմից լքված զինտեխնիկան։

Տեսանյութում պատկերված է հիմնականում զրահատեխնիկա, որը շարված է ճանապարհի ողջ երկայնքով։

Հիշեցնենք` հոկտեմբերի 23-ի տվյալներով` Արցախի հարավային ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին գրոհել Որոտանի ուղղությամբ։ Մի քանի գրոհներ տապալվել էին, որից հետո զգալի կորուստներ կրելով՝ հետ էին շպրտվել։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով ռազմատեխնիկան` դիմել փախուստի և փորձել թաքնվել մոտակա անտառներում և ձորակներում։

Ներկայացված կադրերում, ըստ ամենայնի, հենց այդ կորցրած զինտեխնիկան է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

1525
թեգերը:
թշնամի, Ադրբեջան, տեսանյութ, զրահատեխնիկա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
«Ջա՜ն, կպավ»․ թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը․ տեսանյութ
Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով
Թշնամական ուժերի ոչնչացումը. ՊԲ–ն նոր տեսանյութ է հրապարակել

Ո՞ւր են հույզերդ․ Էթերի Տուտբերիձեն նախատել է Ադելիա Պետրոսյանին

81
(Թարմացված է 14:42 03.03.2021)
Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության եզրափակիչում գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ տեղն է գրավել:

Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։

«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։

Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:

«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

81
թեգերը:
գեղասահք, Էթերի Տուտբերիձե, Ադելիա Պետրոսյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

45
(Թարմացված է 14:04 03.03.2021)
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։

«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են

45
թեգերը:
Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, թմրամիջոցներ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի
Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
Օնիկ Գասպարյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ. ինչ են քննարկել

0
Արմեն Սարգսյանը նշել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
https://www.president.am/hy/press-release/item/2021/03/03/President-Armen-Sarkissian-met-with-Onik-Gasparyan/

0