Ալիևը պետք է հասկանա, որ ոչ թե 200 000–անոց Արցախի դեմ է կռվում, այլ 10 մլն–անոց հայության

549
(Թարմացված է 23:47 18.10.2020)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նկարահանված տեսանյութը, որտեղ Հայաստան ժամանող կամավորները պատմում են, թե ինչու են որոշել վերադառնալ հայրենիք ու մեկնել Արցախ։

Աշխարհի տարբեր երկրներից հայեր ու նախկին հայաստանցիներ են գալիս Հայաստան` որպես կամավորներ Արցախ մեկնելու ու հայրենիքը պաշտպանելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարը հրապարակել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նկարահանված տեսանյութը, որտեղ Հայաստան ժամանողները պատմում են, թե ինչու են նման որոշում կայացրել։

Ռուսաստանից վերադարձած գյումրեցի մի տղամարդ հայտնում է, որ ինքը հետևել է որդու օրինակին, ով այս պահին կռվում է առաջնագծում։
«Իմ Ալբերտիս համար եմ եկել։ Այն, ինչ տեսնում եմ այնտեղ, իմ քունը չի տանում։ Եկել եմ հերերն անիծելու»,– ասում է տղամարդը։
Յակուտիայից Հայաստան վերադարձած մեկ այլ տղամարդ էլ նշում է, որ եկել է միայն հաղթանակի նպատակով։

Ժամանածների շարքում նաև ռուսազգի տղամարդ կա, որն ասում է, որ չէր կարող այս դժվարին վիճակում միայնակ թողնել իր հարազատներին ու Հայաստանը։

«Չեմ կարող, որովհետև Հայաստանն ինձ համար այնքան հարազատ երկիր է, որքան Ռուսաստանը»,– ասում է նա։

Սփյուռքահայ մեկ այլ տղամարդ էլ ասում է, որ Ալիևը պիտի հասկանա, որ պայքարում է ոչ թե 200-300 հազարանոց Արցախի դեմ, այլ 10 մլն հայության։

«Սփյուռք, Հայաստան, Արցախ չկա։ Կա մեկ ժողովուրդ, մեկ ազգ, մեկ բանակ, որ բոլորս միասին պիտի կերտենք»,– ասում է տղամարդը։

Երևան ժամանողների թվում շատ են նաև հայազգի բժիշկներ, ովքեր թողնելով արտասահմանում իրենց աշխատանքը, շտապել են հայրենիքի պաշտպաններին իրենց մասնագիտական օգնությունը ցույց տալու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

549
թեգերը:
կամավոր, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Իլհամ Ալիև
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ
Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
Էրդողանն ասել է` չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը. Փաշինյան

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին

155
(Թարմացված է 12:27 26.10.2020)
Հայ կամավորները պատրաստ են հետևել առաջնագծում հերոսացած պատանիների օրինակին ու կոչ են անում բոլորին միանալ հայրենիքի համար մղվող սրբազան պայքարին։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորների մասին։

Տեսանյութում կամավորները պատմում են, որ մինչև վերջին պահը կանգնելու են Արցախը պաշտպանելու ու հաղթանակի համար։

«Սա մեր հայ ազգի համար կենաց–մահու պայքար է,– ասում են նրանք,– սա բոլորիս խնդիրն է, բոլորս միասին պետք է մեր հողը պաշտպանենք, պաշտպանենք մեր ապրելու իրավունքը»։

Կամավորներից մեկը պատմում է, որ առաջնագծում հանդիպել են կանոնավոր բանակի զինվորներին ու համոզվել` տղաների բարոյահոգեբանական վիճակը բարձր է։ «Մենք էլ մեր կողմից անում ենք ամեն ինչ, որ նրանք դուխաթափ չլինեն»,– ասում է կամավորականը։

Մեկ այլ կամավոր էլ նշում է, որ իրենք էլ պատրաստ ենք հետևել առաջնագծում հերոսացած 18 տարեկան պատանիների օրինակին։

Նրանց խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների, իրենք կռվի են ելել հանուն հայրենիքի ու հանուն իրենց կյանքի իրավունքի։

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն»,– ասում է կամավորականը` կոչ անելով բոլորին միանալ հայրենիքի համար մղվող սրբազան պայքարին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

155
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Սիրիացիները հայերի հետ են. նրանք իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների վայրագությունները
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ

2146
(Թարմացված է 21:08 25.10.2020)
Առաջին անգամ հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ի կիրառությունից մոտ չորս ամիս է անցել։

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հայկական հարվածային ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ։

«Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ …»,- գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԹՍ–ն մանրամասն չի երևում կադրում։

Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, նախարարը կրկին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

2146
թեգերը:
Հայաստան, անօդաչու թռչող սարք, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
Ադրբեջանը մեկ օրում զրկվել է երկու ՏՕՍ-1–ից, տասնմեկ ԱԹՍ–ից, տվել 75 զոհ
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

22
(Թարմացված է 13:57 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

22
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան