Մանկապարտեզային մակարդակի ֆոտոշոփ է. ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը

763
(Թարմացված է 15:28 18.10.2020)
«Զինուժ» մեդիան բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը և մանրամասն բացատրել, թե ինչպես է դա արվել։

Համացանցում լայն տարածում գտավ ադրբեջանցի զինվորականների վայրագությունները պատկերող տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են նրանք ցուցադրական կերպով գնդակահարում հայ ռազմագերիներին։

Քանի որ այդ տեսանյութը չափազանց մեծ վրդովմունքի ալիք բարձրացրեց քաղաքակիրթ աշխարհում, ուստի ադրբեջանական քարոզչությունը, փորձելով փրկել սեփական նողկալի դեմքը, ներկայացրել են, թե այդ տեսանյութը հայերն են նկարահանել։

Որպես ապացույց բերում են այդ տեսանյութից մի դրվագ, որտեղ հեռվում մի զինվորական է կանգնած և նրա թևին հազիվ նշմարվող, բայց հայկական եռագույնով թևքանշան կա։

Այս կեղծիքն ուղղակի մանկամտության մակարդակի է, քանի որ օրիգինալ տեսանյութում այդ զինվորականի թևին ոչ մի եռագույն էլ բնականաբար չկա, և դա մանկապարտեզային մակարդակի ֆոտոշոփ է։

Հիշեցնենք, որ սոցցանցերում հոկտեմբերի 15–ին ակտիվորեն շրջանառվում էր հայ գերիների սպանության տեսանյութը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հերքում` ասելով, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ ներկայացվել են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

763
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, ռազմագերի, Զինվոր, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1686)
Ըստ թեմայի
Ինչպես է Ադրբեջանը հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ. տեսանյութ
Ադրբեջանի գործողությունների հետևանքով համաճարակների առաջացման վտանգ կա. ԱՆ–ն ահազանգում է
Վիեննայի օպերայի մոտ հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել. լուսանկարներ

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

294
(Թարմացված է 16:29 27.10.2020)
Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ների հարվածներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։

«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:

Նշվում է, որ հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

294
թեգերը:
տեսանյութ, Վիրավոր, զինծառայող, Սյունիք
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1686)
Ըստ թեմայի
Պաշտպանության բանակը շուտով պատասխան հարված կհասցնի. Վահրամ Պողոսյան
Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ
Հաշվարկված, ճշգրիտ հարված. թշնամու կորուստները շարունակվում են. տեսանյութ

Իմ անմիջական հրամանատարն ասաց, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են. ռազմագերի

137
(Թարմացված է 16:02 27.10.2020)
Համաձայն ռազմագերու խոսքերի` ամառվանից Ադրբեջանի զինված ուժերում եղել են Թուրքիայի բանակից զինվորականներ, իսկ պատերազմը սկսելու ժամանակ պետք է օգնեին զինվորականներ Պակիստանից։

Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։ Տեսանյութում ռազմագերին մանրամասներ է բացահայտում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման նախապատրաստումից։

«2020 թվականի սեպտեմբերի 20–ին կամ 21-ին մեր գումարտակով մենք դուրս ենք եկել և «ԿամԱզ» մեքենայով շարժվել Գյուլիստանի ուղղությամբ: Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել։

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

137
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ադրբեջանցի, ռազմագերի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1686)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիների տարածած ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ ՀՀ զինված ուժերի ծառայողներ. ՄԻՊ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ
Արման Թաթոյան

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

0
(Թարմացված է 16:56 27.10.2020)
Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ և նրանց ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ, իսկ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

Թաթոյանը խոսել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:       

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

0
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ֆրանսիացի, Ֆրանսիա, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1686)