Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը մարտակոչ է անում

115
(Թարմացված է 16:34 17.10.2020)
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշել է, որ հիմա թե՛ ուժի, թե՛ մտքի սթափության, և թե՛ զինվորի ու զենքի կարիք կա։

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը կոչով դիմել է զորակոչային տարիքում գտնվողներին։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Մանսուրյանն առաջնագծում կանգնողներին միանալու կոչ է անում։

«Միահամուռ մեր գոյութենական կռվի մեջ այսօր նորոգման կարիք կա թե՛ ուժի, թե՛ մտքի սթափության, և թե՛ զինվորի ու զենքի։ Այս զորավոր ուժերը պետք է համախմբվեն ի դեմ թշնամու։ Այս բոլորին խառնենք խոր ատելության զգացումը, որ ուժ տա պահպանելու մեր եկեղեցին, մեր տուն ու տեղը»,–ասում է Մանսուրյանը։

Նա նշում է` նորից ու նորից հավաքվելու պահանջ կա։

«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,– իր խոսքն ամփոփում է մաեստրոն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

115
թեգերը:
Արցախ, Պատերազմ, Տիգրան Մանսուրյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1685)
Ըստ թեմայի
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տալիս կամավորների աշխատանքն ու շնորհակալություն հայտնում
Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին
Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

130
(Թարմացված է 16:29 27.10.2020)
Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ների հարվածներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։

«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:

Նշվում է, որ հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

130
թեգերը:
տեսանյութ, Վիրավոր, զինծառայող, Սյունիք
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1685)
Ըստ թեմայի
Պաշտպանության բանակը շուտով պատասխան հարված կհասցնի. Վահրամ Պողոսյան
Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ
Հաշվարկված, ճշգրիտ հարված. թշնամու կորուստները շարունակվում են. տեսանյութ

Իմ անմիջական հրամանատարն ասաց, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են. ռազմագերի

103
(Թարմացված է 16:02 27.10.2020)
Համաձայն ռազմագերու խոսքերի` ամառվանից Ադրբեջանի զինված ուժերում եղել են Թուրքիայի բանակից զինվորականներ, իսկ պատերազմը սկսելու ժամանակ պետք է օգնեին զինվորականներ Պակիստանից։

Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։ Տեսանյութում ռազմագերին մանրամասներ է բացահայտում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման նախապատրաստումից։

«2020 թվականի սեպտեմբերի 20–ին կամ 21-ին մեր գումարտակով մենք դուրս ենք եկել և «ԿամԱզ» մեքենայով շարժվել Գյուլիստանի ուղղությամբ: Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել։

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

103
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ադրբեջանցի, ռազմագերի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1685)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիների տարածած ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ ՀՀ զինված ուժերի ծառայողներ. ՄԻՊ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ
ՀՀ կենտրոնական բանկ

Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5%–ով

1
(Թարմացված է 16:32 27.10.2020)
ԿԲ նախագահը հայտնել է, որ, հաշվի առնելով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի որոշակի աճը, ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի ակտիվացման հետևանքով Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 7.5% անկում է գրանցել։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Դա հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ, հաշվի առնելով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի որոշակի աճը, ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%»,– ասաց Գալստյանը։

ԿԲ–ն նաև ամփոփել է 2020թ.–ի առաջին երեք եռամսյակների տնտեսական արդյունքները։ Դրանց համաձայն, սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց։ Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։

1
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), տնտեսություն, կորոնավիրուս, Պատերազմ