Թշնամու ձեռագիրը. խաղաղ բնակավայրերի գիշերային հրթիռակոծության հետևանքները` տեսանյութում

377
(Թարմացված է 10:36 17.10.2020)
Ավերակների մեջ փոշու հաստ շերտով ծածկված խաղալիքներով լի ճամպրուկ ու մանկասայլակ է։

Գիշերը թշնամին հերթական անգամ խախտել է հումանիտար հրադադարն ու հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում արձանագրված են հրթիռակոծության հետևանքները։

Հողին հավասարված տներ, ավերված սրճարան, խանութներ, կոտրված ցուցափեղկեր, շուրջբոլորը փշրված ապակիներ, վնասված ավտոմեքենաներ, քանդված ու դատարկ փողոցներ։ Ավերակների մեջ միայն կատու է շրջում՝ ուտելու մի բան գտնելու հույսով։

Տասնյակ կառույցներ այն աստիճան ավերակի են վերածվել, որ անհնար է անգամ ենթադրել, թե նախկինում ինչ է եղել ավերակի տեղում։

Ավերակների մեջ փոշու հաստ շերտով ծածկված խաղալիքներով լի ճամպրուկ է, մի քիչ հեռու՝ մանկասայլակ, եռանիվ հեծանիվներ, կողքին էլ՝ գնդակ։ Կարելի է գլխի ընկնել, որ այդ տանն առնվազն մեկ փոքրիկ երեխա է ապրել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

377
թեգերը:
Պատերազմ, Արցախ, հրթիռակոծություն, թշնամի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1814)
Ըստ թեմայի
Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Թշնամին «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը. խաղաղ բնակիչ է զոհվել

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

101
(Թարմացված է 15:09 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

101
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1814)
Ըստ թեմայի
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից

258
(Թարմացված է 13:28 30.10.2020)
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է ՄԻԵԴ–ին ուղղված դիմումների ընթացքի մանրամասներն ու դատարանի որոշումների կարևորությունը Հայաստանի համար։

Վերջին Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն արդեն մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Դրանցից մի քանիսի վերաբերյալ դատարանն արդեն իսկ որոշումներ է կայացրել։ Թե ինչ իրավական ուժ ունեն այդ որոշումներն ու ինչ կտան դրանք հայկական կողմին, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ցավոք, ռազմական գործողությունների վրա դրանք անմիջական զսպող ազդեցություն չեն ունենում»,– ասաց Կիրակոսյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ Եվրոպական իրավական կառույցի որոշումների ազդեցությունն այդ երկրների վրա նկատելի կլինի ավելի ուշ։

Համենայն դեպս, Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ, Թուրքիան ակնհայտորեն անհանգստացած է իր նկատմամբ ընդունված որոշումից։

«Թուրքիայի ԱԳՆ–ի կողմից հենց որոշման հրապարակման օրը սուր արձագանք հնչեց ՄԻԵԴ–ի հասցեին, մեղադրանքներ, որ անհիմն, իրավական ուժ չունեցող որոշում է կայացվել։ Նաև դրան հետևեցին Թուրքիայի փորձերը` միջանկյալ միջոցը վերացնելու։ Իրենք ԱԳՆ մակարդակով դիմել էին ՄԻԵԴ`միջանկյալ միջոցը վերացնելու պահանջով` նշելով, որ այն հիմնված է իրենց բնորոշմամբ, անհիմն, ոչ լուրջ ապացույցների վրա։ Սակայն, ի պատիվ ՄԻԵԴ–ի, դատարանը չտրվեց նման հարձակումներին, որովհետև իմ կարծիքով, Թուրքիայի պահվածքը շատ սանձարձակ էր, նաև այն ձևակերպումներով, որոնք օգտագործվել էին նամակագրության մեջ»,– ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Թուրքիայի ներգրավվածության մասին որոշումը քննարկվել է նաև ԵԽ նախարարների կոմիտեում, որի ժամանակ Թուրքիայի մշտական ներկայացուցիչը բավական կոշտ մեղադրանքներ է հնչեցրել դատարանի հասցեին։

Եղիշե Կիրակոսյանը մեկնաբանեց, որ Նախարարների կոմիտեն է այն մարմինը, որն իրավասու է վերահսկել ՄԻԵԴ–ի որոշումների կատարման ընթացքը։ Դատարանն իրավունք ունի հարցը փոխանցելու Նախարարների կոմիտեի քննարկմանը։ Ու թեև խոսքն այս դեպքում Թուրքիայի նկատմամբ բացառապես քաղաքական ճնշում կիրառելու մասին է, բայց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը հույս ունի, որ այդ քննարկումները ևս կնպաստեն Արցախի ու Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ակտիվության նվազմանը։

«Ամեն դեպքում Թուրքիայի նման անհանգստությունը վկայում է, որ կիրառված միջոցը որոշակի էֆեկտ ունեցել է։ Իսկ միջանկյալ միջոցի չկատարումը հանգեցնելու է Կոնվենցիայի 34 հոդվածի խախտման մասին վճռի, ու դա ևս կարող է հետևանքներ ունենալ։ Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պնդել այս ուղղությամբ ու ապացույցներ ներկայացնել»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ հայկական կողմն առ այսօր էլ շարունակում է իր դիմումները համալրել ամեն օր ստացվող նորանոր ապացույցներով։

Հիշեցնենք` Արցախի ու Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով դիմումը հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում կայացրեց` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Եվրադատարանին ուղղված երկրորդ դիմումն արդեն պատերազմական գործողություններում Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների ներգրավված լինելու մասին էր։

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան

«Այս մասով ևս դատարանն ընդունեց առանձին որոշում`Թուրքիային շեշտելով որպես միջամտող կողմ և կոչ անելով ձեռնպահ մնալ կոնվենցիոն իրավունքների խախտումներից»,– ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել նաև Ադրբեջանի նկատմամբ  կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով ռազմագերիների գնդակահարությունների, դիակների նկատմամբ կատարված այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներով, որոնք մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են:

258
թեգերը:
Թուրքիա, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1814)
Ըստ թեմայի
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ