Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

567
(Թարմացված է 15:04 16.10.2020)
Կասպյան նավատորմի զորավարժություններին մասնակցում է նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ավիացիան:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմը Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հետ համատեղ վարժանքներ է սկսել 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին։ Վարժանքների ընթացքում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, ինչպես նաև «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերի անձնակազմերը ծովում կկատարեն հրետանային և հրթիռային կրակոցների վարժանքներ՝ գործելով Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ:

«Կովկաս-2020»–ի եզրափակիչ օրը, ՌԴ–ում անցկացված զորավարժությունների վառ պահերը. տեսանյութ

Նշվում է, որ ռուս զինվորականները կմշակեն ծովային տնտեսական գործունեության օբյեկտների ապահովման, պահպանության և պաշտպանության ուժերի տեղակայման, ինչպես նաև պահպանվող օբյեկտների շրջանում պայմանական անօրինական զինված կազմավորումների ոչնչացման խնդիրները:

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

Զորավարժություններին կմասնակցեն վեց նավ, յոթ ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող:

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

567
թեգերը:
նավ, Զորավարժություններ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան
Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

Եթե թշնամու ոտնձգությունը կրկնվի, գործի կդրվեն զինանոցում առկա բոլոր զինատեսակները․ ՀՀ ԶՈւ

78
(Թարմացված է 15:28 27.10.2020)
Առավոտյան թշնամին անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել էր ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը, առաջիկա քայլերն ու խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է «Զինուժ մեդիան»։

Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ

Նշենք, որ առավոտյան ժամը 10:00-10:15-ի սահմաններում հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմն անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Անօդաչու սարքերի մեկն ընկել է Հայաստանի տարածքում։

«Հակառակորդի բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի և տեխնիկայի կորուստներ։ Իրավիճակը շփման գծում ընդհանուր առմամբ մեր կողմից վերահսկել է»,-ասում է հրամանատարներից մեկը։

ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ եթե հակառակորդը կրկին փորձի ՀՀ պետական սահմանին ոտնձգություն իրականացնել, ՀՀ զինված ուժերում առկա բոլոր միջոցներով հուժկու հարված է հասցվելու՝ կիրառելով զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները։

Մյուս հրամանատարն էլ հավելում է, որ ՀՀ զինված ուժերը շատ լավ գիտեն հակառակորդի կրակային դիրքերը, ու եթե տեղի ունեցածը հանկարծակի կրկնվի, ամբողջը խոցելու են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

78
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Ինչպես է հակառակորդը հարված հասցնում ՀՀ սահմանին. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

465
(Թարմացված է 14:43 27.10.2020)
Տեսանյութի կադրերում երևում է, որ հարվածներից ոչ հեռու տուն և ավտոմեքենա կա։

ՀՀ պաշտպանության նախարարությւոնը տեսաապացույց է ներկայացրել, թե ինչպես է հակառակորդը հարված հասցնում ՀՀ սահմանի հարավային ուղղությամբ։

«Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում։

Կադրերից երևում է, որ առնվազն երկու հարված է հասցվել։ Դրանցից մեկը դաշտանման տարածքին է հասցվել, մյուսը՝ լեռներին։ Կադրերում երևում է, որ հարվածներից ոչ հեռու տուն կա, նաև ավտոմեքենա է կայանված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

465
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թշնամական զինուժը շարունակում է կորուստներ կրել. տեսանյութ
Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ
Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ
Անվտանգության խորհրդի նիստ. արխիվային լուսանկար

Հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ. ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկը վարչապետին

81
(Թարմացված է 15:23 27.10.2020)
Անվտանգության խորհրդի նիստն անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակելու և այս պահին ստեղծված իրավիճակը քննարկելում համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ի Facebook–ի էջը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ դրան կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի վերջին ու արտահերթ նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 19–ին, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սկսվել է կաթողիկոսի աղոթքով: Նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամները։

81
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից
Եթե թշնամու ոտնձգությունը կրկնվի, գործի կդրվեն զինանոցում առկա բոլոր զինատեսակները․ ՀՀ ԶՈւ
Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու և Մոսկվա