Ինչպես են կասեցվում ու ոչնչացվում թշնամու ուժերը. տեսանյութ

534
(Թարմացված է 11:55 16.10.2020)
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը ու նոր հարձակումներ է գործում։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարկել առաջնագծից, որում երևում է, թե ինչպես են ոչնչացվում ադրբեջանական ուժերը։

Տեսանյութը Facebook-ի էջում է հրապարակել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը և գրել. «Թշնամական ուժերի հարձակման կասեցումն ու ոչնչացումը»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

534
թեգերը:
տեսանյութ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Մարտակերտի ուղղությամբ թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ՊԲ
Թշնամու խոցված ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ, տանկեր. ՊԲ–ն նոր քաջերի անուններ է հրապարակել
ՊԲ հրետանու անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները. տեսանյութ
Թշնամին «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը. խաղաղ բնակիչ է զոհվել

Ինձ շան նման էին վերաբերվում. գերությունից վերադարձած կինը սարսափելի մանրամասներ է պատմում

17
Ոստիկանական տեղամասերից մեկում կինը ևս երկու հայ գերիների է հանդիպել, հետո իրեն ասել են՝ թե երկուսի վիզն էլ կտրել են։

Ադրբեջանական գերությունից երեկ վերադարձված 85-ամյա Եվգենիա Բաբայանը հարցաքննվել է։ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տարեց կնոջ հետ զրույցից մի հատված, որում կինը պատմում է գերության պահից մինչև Հայաստան վերադառնալու օրերի ու ժամերի սարսափի մասին։

Եվգենյա Բաբայանը ծնվել ու ապրել է Հադրութ քաղաքում։ Բնակվում է որդու հետ, որը պատերազմի հենց առաջին օրից առաջնագծում է։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն Ադրբեջանը սկսեց ուժեղ հրետակոծություն, կինը պատսպարվել է իր տան նկուղում, որը որպես ապաստարան է ծառայում։

«Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ։ Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը։ Մտածեցի՝ որդիս՝ Սուրենն է եկել։ Այդ պահին տան դուռը բացվեց, ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ տասը զինվորականներ ներխուժեցին իմ տուն։ Տեսնելով նրանց՝ վախեցա ու վայր ընկա»,- պատմում է կինը։

Նրա խոսքով՝ զինվորականները մոտեցել են, ձեռքից քաշել, բարձրացել և ասել, որ Բաքու են տանելու։

Այդպես էլ արել են։ Գերության գրեթե երկու շաբաթների ընթացքում կինը երեք տարբեր ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել։

Ասում է՝ ինձ շատ վատ էին վերաբերվում, կարծես կենդանու՝ շան տեղ դրած լինեին։

«Ծարավ էի, ջուր կամ թեյ ուզեցի, ինձ բաժակով մի փոքր թեյ տվեցին։ Դրանից հետո մի կին աշխատակից իմ առաջ շաքարի կտոր նետեց, ես հրաժարվեցի օգտվել նրանց տված թեյից ու շաքարից, ասացի՝ ես մարդ եմ, շուն չեմ»։

Հետո տարան երկրորդ ոստիկանական կետ, որտեղ էլ նրան ստիպում էին ասել, թե Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը։ Տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս։ Երրորդ ոստիկանական կետում երկու հայ գերիների է տեսել։ Մեկը երիտասարդ էր, մյուսը՝ տարիքով։

«Երիտասարդին կապկպել էին, ոտքերը, ձեռքերը, աչքերը, գցել էին մի անկյուն ու քացի էին տալիս»,- պատմում է կինը։

Իսկ մյուս հայը տարիքով մեծ էր, ձեռքերը կոտրտված էին, ասում է՝ «վրան հալ չկար, ուղղակի նստած էր»։

Կինը տեսել է, թե ինչպես են երիտասարդին գցել մի պարկի մեջ, ապա քարշ տալով տարել, ավտոմեքենայի մեջ գցել։ Իսկ իրեն մյուս տղամարդու հետ մեքենա են նստեցրել։Տարեց կնոջը տարել են Բաքվի հիվանդանոց, մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։

«Ինձ ասացին, որ այդ երկու հայերին մորթոտել են, վզները կտրել են ու սպանել են»,- ասում է կինը։

Հիվանդանոցում տասն օր է մնացել։ Կարմիր խաչի օգնությամբ Բաքվից տարել են Վրաստան, ապա շտապօգնության մեքենայով Հայաստան բերել։

 

17

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

330
(Թարմացված է 00:03 31.10.2020)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենք է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

330
թեգերը:
Արման Թաթոյան, Զենք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время встречи с сопредседателями Минской группы ОБСЕ (30 октября 2020). Женева

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

0
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
0