Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարին է հանձնել գեներալ-լեյտենանտի ուսադիրները

199
(Թարմացված է 21:25 15.10.2020)
Ջալալ Հարությունյանը վստահեցնում է, որ բոլորի շնորհիվ է ամենը տեղի ունենում` զինվորից մինչև հրամանատարներ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Նա Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։

«Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,–տեսանյութին կից գրել է Հարությունյանը։

Ուսադիրները ստանալուց հետո Հարությունյանն ասում է, որ բոլորի շնորհիվ է ամենը տեղի ունենում` զինվորից մինչև հրամանատարներ։

Հարությունյանն էլ իր հերթին նշում է, թե պատահական չի ասել, որ Արցախն ունի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Նրա խոսքով` այն առաքելությանը, որն իրականացնում է զինվորից մինչև հրամանատար, պատմությունը երկար է անդրադառնալու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

199
թեգերը:
Ջալալ Հարությունյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները հերթական սուտն են տարածել, թե զոհվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը
Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում
Արցախում սահմանափակվել է քաղաքացիների մուտքն ու ելքը. ստեղծվել է պարետատուն

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

0
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերն իրականացված գործողությունները։

Արցախի զինված ուժերն ադրբեջանական հերթական դիվերսիոն խմբին են ոչնչացրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ոչնչացնում ահաբեկիչներին, նրանցից ոմանք էլ փորձում են փախուստի դիմել։

ՊԲ–ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր հայտնել էր, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

0

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

134
(Թարմացված է 15:09 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

134
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին