Ինչպես է ոչնչացվում թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը. տեսանյութ

1266
(Թարմացված է 20:06 14.10.2020)
ՊԲ–ն հայտնում է, որ տեսանյութում տեղի ունեցող մարտական գործողությունները ծավալվում են արցախյան ճակատի հարավարևելյան ուղղությամբ։

Արցախի պաշպանության բանակն առաջնագծից նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է թշնամու հերթական դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացումը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում հայտնել էր, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը փոխել է իր մարտավարությունը՝ փորձելով դիվերսիոն խմբերով ներթափանցել ու խառնաշփոթ սկսել թիկունքում։

Այսուհանդերձ Արցախի պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը` հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ։

1266
թեգերը:
տեսանյութ, դիվերսիա, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
ՊԲ–ի հրապարակած տեսանյութում երևում են Ադրբեջանի զինծառայողների դիերը. 21+
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
Ադրբեջանը հարվածում է Մարտակերտին. տեսանյութ, որը նկարահանվել է գնդակոծության պահին
«60 հոգանոց խմբով հարձակվալ են, ու մենք էլ կոտորալ ենք». տեսանյութ հյուսիսային հատվածից

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

135
(Թարմացված է 15:27 30.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերն իրականացված գործողությունները։

Արցախի զինված ուժերն ադրբեջանական հերթական դիվերսիոն խմբին են ոչնչացրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ոչնչացնում ահաբեկիչներին, նրանցից ոմանք էլ փորձում են փախուստի դիմել։

ՊԲ–ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր հայտնել էր, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

135
թեգերը:
տեսանյութ, դիվերսիա, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

257
(Թարմացված է 15:09 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

257
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին
ԱԻՆ–ի աշխատակիցներ. արխիվային լուսաանկար

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

113
(Թարմացված է 15:31 30.10.2020)
Առողջապահության նախարարությունը նախնական վարկածի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստանում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

113
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն