00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակտիվ մարզումներ արցախյան ճակատ մեկնելուց առաջ. տանկիստները պատրաստ են

Բաժանորդագրվել
Տանկիստների մարզումները կարճաժամկետ են, սակայն հագեցած օրակարգով։ Վերհիշում են այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի մարտական տեխնիկան գործի դնելիս։

Զորահավաքի մասնակիցներն արցախյան ճակատ մեկնելուց առաջ ակտիվ մարզումներ են անցկացնում։ «Զինուժ մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել, որում հայրենիքի պաշտպանության կոչին արձագանքած տանկիստները պատմում են մարզումների մասին։

Տղաները ներկայացել են զորակոչային և զորահավաքային ստորաբաժանման զանգով, սակայն մինև այդ էլ պատրաստ էին Արցախ մեկնել, մարտերին մասնակցել։

«Պարապունքներն ընթանում են իրենց հունով։ Բոլորիս տրամադրությունն էլ բարձր է։ Պատրաստ ենք»,–ասում է տանկիստներից մեկը։

Մարզումները կարճաժամկետ են, սակայն հագեցած օրակարգով։ Վերհիշում են այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի մարտական տեխնիկան գործի դնելիս։

Լեռնանման տղերքի հաղթանակը լեռներում - Sputnik Արմենիա
«Մեր դիրքերը վերականգնել ենք, ու դեռ մի բան էլ ավելի». նոր տեսանյութ առաջնագծից

Տղաներն իրենց ծառայությունն ավարտել են 6, 8 կամ 10 տարի առաջ, բայց կարճ ժամանակում վերհիշել են իրենց գիտելիքները և ներկա պահին պատրաստ են մեկնել սահման։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0