Որքա՞ն որոշիչ է տնտեսական բաղադրիչի դերը պատերազմի ելքի վրա

160
(Թարմացված է 12:24 19.10.2020)
«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդման հեղինակ, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը գտնում է, որ ժողովրդի ոգուց ու հաղթանակի հանդեպ ունեցած անբեկանելի հավատից հետո, իհարկե, տնտեսական բաղադրիչն ամենաորոշիչն է։

Հեղինակը գտնում է, որ այս պատերազմը ևս մեկ, միգուցե նաև վերջին առիթն է, որպեսզի մենք ամենայն խորությամբ ու լրջությամբ նայենք երկրի տնտեսության կառուցվածքին ու հետևություններ անենք այդ ամենից։

«Բիզնեսը շատ արագ պետք է հարմարվի պատերազմական պայմաններին». Մանասյան

Հայկ Մանասյանն առաջարկում է նախ դիվերսիֆիկացնել և ապա ստեղծել տարածաշրջանի համեմատությամբ դիֆերենցվող ու բացարձակ մրցունակություն ունեցող տնտեսության ճյուղեր։

Միայն այդ տիպի բիզնեսների շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել երկրի փողային ռեսուրսը, ձեռք բերել ամենաժամանակակից ռազմական սպառազինությունը, զուգորդել այն մեր բանակի բարձր ոգու հետ, և այդ դեպքում թշնամու մտքով անգամ չի անցնի հարձակվել մեզ վրա։

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

160
թեգերը:
տնտեսություն, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Եթե բոլորը գնան բանակ, բիզնեսը կպայթի, կամ ինչի մասին են ամաչում խոսել գործարարները
Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s
Ինչպես պետք է աշխատի բիզնեսը ԵԱՏՄ-ում. Մոսկվայի ու Երևանի փորձագետներն ուղիներ են նշում

Ինչպես ջուր չլցնել թշնամու ջրաղացին, կամ ինչը կարելի է հրապարակել, իսկ ինչը` ոչ

278
(Թարմացված է 20:54 21.10.2020)
Պետք է պահպանել տեղեկատվական մարտադաշտի կանոնները, որպեսզի թշնամին մեր տարածած ինֆորմացիան չկիրառի ի վնաս մեզ։

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարկել, որի միջոցով հասարակությանը սովորեցնում է տեղեկատվական պատերազմի կանոնները։

Քանի որ մեր օրերում բոլորը կարող են տեղեկություն, լուսանկարներ և տեսանյութեր ստանալ ու տարածել համացանցի միջոցով, ապա պատերազմական վիճակում նման քայլերը հաճախ կարող են ջուր լցնել թշնամու ջրաղացին։

Տեսանյութում ներկայացվում են տեղեկատվական մարտադաշտի կանոնները, որոնք պետք է իմանան համացանցից օգտվողները։

Պետք չէ տարածել տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում առկա եմ զորքերի տեղաշարժի, մեքենաների, մարդկանց կուտակումների տեսարաններ։ Չի կարելի նաև տարածել կորուստների և կրած վնասների մասին տեղեկություններ։

Դրանից թշնամին ստանում է մեծածավալ ինֆորմացիա և կիրառում ի վնաս մեզ։

Ասվում է, որ տեղեկատվական դաշտում ևս անհրաժեշտ է զինվորական վարք դրսևորել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

278
թեգերը:
համացանց, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
Թշնամին կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. լուսանկարներ
Հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում. Արծրուն Հովհաննիսյան
Արցախում ու ՀՀ-ում կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ

Արցախում ու ՀՀ-ում կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ

140
(Թարմացված է 20:02 21.10.2020)
Արտասահմանցի մասնագետներն իրենց հետ ձկան մաշկից պատրաստված ժամանակակից տրանսպլանտներ են բերել Հայաստան ու հայ բժիշկներին փոխանցել դրանք ճիշտ կիրառելու հմտություները։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Կյանքեր փրկելու գործին Հայաստանում ու Արցախում միացել են ոչ միայն տեղացի ու սփյուռքահայ, այլև արտասահմանցի բժիշկներ։

Կառավարության լրատվական ծառայության տարածած տեսանյութում անգլիացի պրոֆեսոր Սթիվեն Ջեֆրին պատմում է, որ ռազմական բժշկության 20 տարվա փորձ ունի։

«Այս պատերազմում վնասվածքների մեծ մասը ոչ թե հրազենային են, այլ հրթիռակոծության, օդային հարվածների հետևանքով, որոնք բուժելը երկար ժամանակ ու մեծ ռեսուրսներ է պահանջում»,– ասում է անգլիացի պրոֆեսորը։

Արտասահմանցի բժիշկներն իրենց հետ նաև մեծ թվով բուժպարագաներ են բերել, նաև` մաշկի տրանսպլանտներ։

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

Իսլանդացի բժիշկ Հիլմար Կյարտանսոնը պատմում է, որ հայ մասնագետներին ևս սովորեցրել են այդ նյութերով աշխատելու հմտությունները։

«Կարևոր է, որ ձկան մաշկից տրանսպլանտները ճիշտ կիրառվեն։ Դրանք նորություն են աշխարհում։ Մենք ոչ թե պարզապես վիրահատություններ ենք արել, այլ հայ բժիշկներին վերապատրաստել ենք, որպեսզի նրանք հետագայում կարողանան ճիշտ աշխատել այդ նյութերով»,– ասում է իսլանդացի մասնագետը։

Արտասահմանցի մասնագետները Հայաստանում ընդամենը մի քանի օր են անցկացրել` իրենց հանգստյան օրերի հաշվին, բայց հասցրել են 5 վիրահատություն անել։ Իսկ հեռանալիս խոստացել են հնարավորության դեպքում նորից այցելել Հայաստան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

140
թեգերը:
բժիշկ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ
Արցախում վիրավորված փոքրիկ Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից. լուսանկար
Շուշիում վիրավորված լրագրողը պատմել է` ինչպես է փոքրիկ հայուհին խնամել ու մխիթարել իրեն
ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

184
(Թարմացված է 01:07 22.10.2020)
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս պահին անիմաստ է խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին, հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի կարգավորմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

184
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ