Արծրուն Հովհաննիսյանը այցելել է «Հայ» ասոցիացիա և նկարահանել այն ահռելի քանակի բեռը, որ ամեն օր հավաքվում է այստեղ և ուղարկվում առաջնագծում կռվող զինծառայողների ու Արցախի բնակչությանը։
Դեղորայք, առաջին անհրաժեշտության տարատեսակ պարագաներ, հագուստ, սնունդ։ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլորին` աշխարհասփյուռ հայությանը` նշելով, որ ամեն օր օգնություններ են գալիս աշախարհի տարբեր ծայրերի հայերից։
Նա իր հպարտությունն է հայտնում, որ հայ է ծնվել և վերահաստատում` #Հաղթելու ենք։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս մեկնարկել է դրամահավաք` ի աջակցություն Արցախի։ Դրամահավաքին միացել են աշխահրի տարբեր ծայրերում ապրող հայերը։ Մի քանի օրվա ընթացքում հիմնադրամին փոխանցվել է 100 միլիոնից ավելի գումար։
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան