00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վիրավորներին թողնում են մահանան, որ չվճարեն». վարձկանների խոսակցություն է հրապարակվել

Բաժանորդագրվել
Ադրբեջանի կողմից կռվող սիրացի վարձու ահաբեկիչները խոսակցության ընթացքում հայհոյում են Էրդողանին և ասում, զարմացած են` բացահայտելով, որ ադրբեջանցիները շիադավան են։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերթական տեսանյութն է ներկայացրել, որն ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից կռվում են սիրիացի վարձու ահաբեկիչներ։

Տեսանյութում 2 վարձկանի հեռախոսային խոսակցության վերծանումն է` հայեեն, ռուսերեն և անգլերեն ենթագրերով։ Նրանցից մեկն ասում է, որ իրենց մոտ կրակոցները դադարել են, իսկ մյուսը բողոքում, թե իրենց մոտ իրավիճակը ծանր է։ «Ալլահը վկա` մեր խումբը ոչնչացվեց, բայց մեզ ստիպում են էլի առաջ գնալ»,–ասում է նա` հստակեցնելով, որ ինքը Հորադիսում է։

Поддерживаемые Турцией повстанцы занимают позиции в районе деревни Нейраб в провинции Идлиб (20 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոն

Վարձկան ահաբեկիչն ընկերոջը պատմում է, որ տղաների մեծ մասը վիրավորվել է, բայց նրանց հետ չեն ուղարկում, սնունդ էլ չեն տալիս, թողնում են, մահանան, որ չվճարեն։

Մյուս վարձկանն էլ ասում է, որ իրենց էլ դեռ չեն վճարել, պահանջում են հայ զինվորների դիակները նկարեն, ուղարկեն, որ վճարեն, ապա հայհոյում Էրդողանին։

Վարձկանը նշում է, որ լսել է, որ ազերի զինվորներն ուզել են հանձնվել, նրանց թիկունքից կրակել են, ապա իր զարմանքը հայտնում, որ ազերիները թուրքերի նման չեն, այլ շիա են։

Իսկ մյուս ընկերն էլ ասում, որ սրանք ամբողջ օրը «խմել–հարբելու» վրա են։ Ապա անիծում այն օրը, որ այստեղ եկան` նշելով, որ սրանք իրենք էլ չգիտեն, թե ինչի համար են կռվում, ապա խոստանում, որ վերջում Իրան են փախչելու։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

Ահաբեկիչների ձեռագրին հատուկ դաժանություն, ևս մեկ փաստ վարձկանների ներկայության մասին. 18+

Լրահոս
0