Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ

860
(Թարմացված է 18:48 10.10.2020)
Արցախի նախագահը Հադրութ քաղաքը պաշտպանած տղաներին վստահեցնում է` ազգը հպարտանում է նրանցով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ և հանդիպել այն տղաներին, որոնք այսօր հետ են մղել թշնամու գրոհը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա ոգեշնչել տղաներին։

«Քիչ առաջ վերադարձա Հադրութից». Արայիկ Հարությունյանը նոր գրառում է արել

«Ուզում եմ բոլորդ վստահ լինեք` էսպես էլ է լինում` մենք պայքարել ենք տասն անգամ ավել թշնամու դեմ և հաղթել։ Ճիշտ է, այդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել։ Ուզում եմ` գնաք մի քիչ կազդուրվեք և գաք, շարունակեք ձեր ծառայությունը։ Ես ուղղակի խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Ձեր ցավը տանեմ»,–զինվորականներին դիմելով` ասում է Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

860
թեգերը:
Հադրութ, Արայիկ Հարությունյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Ու՞ր պետք է դիմեն քաղաքացիները զինծառայողներին վերաբերող հարցերով. տեղեկացնում է ՊՆ –ն
Ադրբեջանը չի կատարել իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ
«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

16
(Թարմացված է 23:11 30.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Տղա է» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

16

Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին

102
(Թարմացված է 21:33 30.10.2020)
Փրկարարները խոստովանում են՝ տարբեր իրավիճակներում են կյանքը վտանգում մարդկանց կյանքը փրկելու համար, հիմա էլ են նույնը անելու, պայքարելու են հանուն հայրենիքի և հաղթանակով վերադառնալու են տուն։

Առաջնագիծ մեկնեց կամավորագրված փրկարարների գումարտակը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ մինչ առաջնագիծ մեկնելը նրանք համապատասխան վերապատրաստում են անցել։ Մարզումներն անցկացվել են ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իր անմիջական ու ամենօրյա հսկողության ներքո։

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- փրկարարներին ռազմաճակատ ճանապարհելիս մաղթել է ԱԻՆ նախարարը։

Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ասում է՝ փրկարարի առաքելությունը մարդկանց պաշտպանելն է, հիմա էլ փրկարարները ձեռքը զենք են վերցնում իրենց առաքելությունն իրականացնելու համար։

«Փրկարարն իր եղբայրների, քույրերի, բանակի հետ ուս ուսի տված պայքարում ու պայքարելու է մեր հայրենիքի ազատության, անկախության ու երջանիկ ապագայի համար։ Լուրջ հաղթանակներ են ունենալու»,- խոստանում է գեներալ-մայորը։

Փրկարարները նշում են՝ լիովին պատրաստ են, տարիներ շարունակ այլ իրավիճակներում վտանգել են իրենց կյանքը՝ մարդկանց փրկելու համար, հիմա պայքարելու են հանուն հայրենիքի, հանուն բոլորի ապագայի։

Խոստանում են՝ կրկին մարդկանց կյանքեր են փրկելու, հաղթանակած ու առանց կորուստների հետ են գալու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

102
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արցախ
Ըստ թեմայի
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում