Ինչպես Երևան տեղափոխեցին Շուշիում վիրավորված ռուս լրագրողին. տեսանյութ

428
(Թարմացված է 17:32 10.10.2020)
Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկն արդեն Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում է։

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկին այսօր Երևան տեղափոխեցին։ Նա ծանր վիճակում է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Կոտենոկը գտնվելու է «Էրեբունու» վերակենդանացման բաժանմունքում։ Եվս երկու վիրավոր լրագրող բուժկենտրոնի հիվանդասենյակներում են։

Կոտենոկն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Դեռ հայտնի չէ` Կոտենոկին կտեղափոխեն Ռուսաստան, թե ոչ։

Sputnik Արմենիայի տեսանյութում «Էրեբունի» ԲԿ–ի ղեկավար Միքայել Մանուկյանը պատմում է լրագրողների առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք` Կոտենոկը վիրավորվել էր երեկ, երեկոյան նրա վիճակը շատ ծանր էր։ Բացի նրանից, միջին ծանրության վնասվածքներ են ստացել նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը:

Գիշերը լրագրողին կրկին վիրահատել են։ Նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը երեկ Sputnik Արմենիային ասել էր, որ դեսպանությունը պատրաստ է ստանձնել Շուշիում հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողի տեղափոխումը Մոսկվա, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

428
թեգերը:
Արցախ, Լրագրող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո
Ադրբեջանական ԶՈւ–ն միտումնավոր է թիրախավորել լրագրողներին. ԱԳՆ
ՀՀ դեսպանությունը պատրաստ է կազմակերպել վիրավոր լրագրողի տեղափոխումը Մոսկվա. Տողանյան

Թշնամական ուժերի ոչնչացումը. ՊԲ–ն նոր տեսանյութ է հրապարակել

145
(Թարմացված է 23:50 23.10.2020)
Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ խոցման հետևանքով ոչնչանում են թշնամական ուժերը։

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է ներկայացրել` ցույց տալով՝ ինչպես են ոչնչացվում թշնամական ուժերը։
Տեսանյութում երևում է, թե ինչ հետևանքներ են ունենում Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ խոցումները, մասնավորապես նկատելի են հակառակորդի՝ խուճապահար փախչող զինվորներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

145
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), տեսանյութ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանի ուղղությամբ խոցել են թշնամու ԱԹՍ. լուսանկարներ
Դիվերսիոն խմբերից գրեթե լիովին մաքրվել է Շեխերը հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական կողմը քարտեզի տեսքով կներկայացնի իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ

168
(Թարմացված է 00:14 24.10.2020)
Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները:

Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին, վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը: Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրել էին, որ հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդկային կորուստներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

168
թեգերը:
հրթիռակոծություն, Ստեփանակերտ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում. Շուշան Ստեփանյան
Մարտունին ու Ստեփանակերտը ռմբակոծվում են
Ասկերանում հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

94
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

94
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը