«Չնայած խնդիրներին, հայերը պատրաստ են գնալ մինչև վերջ». Փաշինյանը` ԵԱՏՄ նիստում

327
(Թարմացված է 12:37 09.10.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ երկրների կառավարության ղեկավարներին` Հայաստանի համար ոչ հեշտ ժամանակաշրջանում մեր երկիր այցելելու համար։

Երևանում մեկնարկած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար օրերին։ Նիստի ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն երկու շաբաթ է, ինչ մարտեր են ընթանում ամբողջ արցախա–ադրբեջանական սահմանին` ժամանակակից բոլոր ռազմամթերքի կիրառմամբ։ Արցախի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև ենթակառուցվածքները, Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում։ Փաշինյանը վստահեցնում է`հայերը վճռական են տրամադրված ու  պաշտպանելու են իրենց տունը։

«Չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը միասնական է ինչպես երբեք և վճռական է` մինչեւ վերջ կանգնելու ու պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»,–ասաց նա։

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին` այս ոչ հեշտ ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար։ Սա, ըստ նրա, գնահատելի է և ավելի կամրապնդի ԵԱՏՄ երկրների միջև առկա կապերը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն:

Ղրղզստանի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, բայց մի պայմանով

Նիստին չի մասնակցում Ղրղզստանի կառավարության ղեկավար Մուհամեդկալիյ Աբիլգազիևը` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով:

327
թեգերը:
տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, Երևան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)
Ըստ թեմայի
Գնաճը կանխել հաջողվել է, վարակվածների թվի աճը` ոչ. Փաշինյանը` ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովում
«ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը»․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին
Փաշինյանն ասաց` որն է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի կարևորագույն խնդիրը

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

76
(Թարմացված է 15:27 30.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերն իրականացված գործողությունները։

Արցախի զինված ուժերն ադրբեջանական հերթական դիվերսիոն խմբին են ոչնչացրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ոչնչացնում ահաբեկիչներին, նրանցից ոմանք էլ փորձում են փախուստի դիմել։

ՊԲ–ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր հայտնել էր, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

76
թեգերը:
տեսանյութ, դիվերսիա, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

209
(Թարմացված է 15:09 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

209
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին
ԱԻՆ–ի աշխատակիցներ. արխիվային լուսաանկար

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

24
(Թարմացված է 15:28 30.10.2020)
Առողջապահության նախարարությունը նախնական վարկածի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստաում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

24
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն