«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին

511
(Թարմացված է 21:24 08.10.2020)
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պահին ներսում կանայք և երեխաներ են եղել։ Sputnik Արմենիայի թղթակից Կարեն Ավետիսյանն այդ պահին մոտակայքում է եղել և զրուցել է ականատեսների հետ։

Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է լինել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից երկու անգամ հրթիռակոծության թիրախ դարձած Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում և խոսել այնտեղ ապաստան գտած արցախցիների հետ։

Բնակիչները կարծել են` եկեղեցում անվտանգ է, ոչ ոք չի համարձակվի ռմբակոծել այն, բայց նրանք սխալվել են։

«Դուրս եկանք հաց առնելու, որ երեխեքն ուտեն, մեկ էլ էն կողմից տեսանք, որ եկեղեցուն խփեցին։ Վազելով եկանք, ասեցի` վայ, երեխեքս։ Եկանք, տեսանք` սաղ ծուխում կորած, թոզում կորած, հազիվ փրկարարները եկան, մեզ հանեցին... Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից»,– պատմում է կանանցից մեկը։

Մյուսը կինը, որին կատարվածից հետո ստիպված են եղել հանգստացնող դեղեր տալ, պատմում է, որ հարվածի պահին եկեղեցում եղել են ինքը, սկեսուրն ու երեխաները։

«Հարևանս եկավ, հասավ մեր ձենից, որ ծվծվացինք... մեծ տղամարդ է»,– պատմում է կինն ու ավելացնում, որ հազիվ հասցրեց հեռացնել երեխաներին։ Հարվածը հենց այնտեղ էր հասցվել, որտեղ երեխաներն էին կանգնած։

«Եկեղեցո՞ւն էլ են խփում... Վայ, Աստված, Աստված...Այ բալամ, ասանք` ապահովը եկեղեցին ա, շատ էինք իմացալ, որ եկեղեցուն էլ են խփելու»,– դողացող ձայնով ասում է նա։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

511
թեգերը:
Եկեղեցի, Շուշի, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1813)
Ըստ թեմայի
Ավերված Ստեփանակերտի առավոտը. լուսանկարներ
Ավերված տներ, կոտրված ապակիներ. Ստեփանակերտը` գիշերային հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
ՀՀ դեսպանությունը պատրաստ է կազմակերպել վիրավոր լրագրողի տեղափոխումը Մոսկվա. Տողանյան

Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից

251
(Թարմացված է 13:28 30.10.2020)
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է ՄԻԵԴ–ին ուղղված դիմումների ընթացքի մանրամասներն ու դատարանի որոշումների կարևորությունը Հայաստանի համար։

Վերջին Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն արդեն մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Դրանցից մի քանիսի վերաբերյալ դատարանն արդեն իսկ որոշումներ է կայացրել։ Թե ինչ իրավական ուժ ունեն այդ որոշումներն ու ինչ կտան դրանք հայկական կողմին, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ցավոք, ռազմական գործողությունների վրա դրանք անմիջական զսպող ազդեցություն չեն ունենում»,– ասաց Կիրակոսյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ Եվրոպական իրավական կառույցի որոշումների ազդեցությունն այդ երկրների վրա նկատելի կլինի ավելի ուշ։

Համենայն դեպս, Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ, Թուրքիան ակնհայտորեն անհանգստացած է իր նկատմամբ ընդունված որոշումից։

«Թուրքիայի ԱԳՆ–ի կողմից հենց որոշման հրապարակման օրը սուր արձագանք հնչեց ՄԻԵԴ–ի հասցեին, մեղադրանքներ, որ անհիմն, իրավական ուժ չունեցող որոշում է կայացվել։ Նաև դրան հետևեցին Թուրքիայի փորձերը` միջանկյալ միջոցը վերացնելու։ Իրենք ԱԳՆ մակարդակով դիմել էին ՄԻԵԴ`միջանկյալ միջոցը վերացնելու պահանջով` նշելով, որ այն հիմնված է իրենց բնորոշմամբ, անհիմն, ոչ լուրջ ապացույցների վրա։ Սակայն, ի պատիվ ՄԻԵԴ–ի, դատարանը չտրվեց նման հարձակումներին, որովհետև իմ կարծիքով, Թուրքիայի պահվածքը շատ սանձարձակ էր, նաև այն ձևակերպումներով, որոնք օգտագործվել էին նամակագրության մեջ»,– ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Թուրքիայի ներգրավվածության մասին որոշումը քննարկվել է նաև ԵԽ նախարարների կոմիտեում, որի ժամանակ Թուրքիայի մշտական ներկայացուցիչը բավական կոշտ մեղադրանքներ է հնչեցրել դատարանի հասցեին։

Եղիշե Կիրակոսյանը մեկնաբանեց, որ Նախարարների կոմիտեն է այն մարմինը, որն իրավասու է վերահսկել ՄԻԵԴ–ի որոշումների կատարման ընթացքը։ Դատարանն իրավունք ունի հարցը փոխանցելու Նախարարների կոմիտեի քննարկմանը։ Ու թեև խոսքն այս դեպքում Թուրքիայի նկատմամբ բացառապես քաղաքական ճնշում կիրառելու մասին է, բայց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը հույս ունի, որ այդ քննարկումները ևս կնպաստեն Արցախի ու Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ակտիվության նվազմանը։

«Ամեն դեպքում Թուրքիայի նման անհանգստությունը վկայում է, որ կիրառված միջոցը որոշակի էֆեկտ ունեցել է։ Իսկ միջանկյալ միջոցի չկատարումը հանգեցնելու է Կոնվենցիայի 34 հոդվածի խախտման մասին վճռի, ու դա ևս կարող է հետևանքներ ունենալ։ Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պնդել այս ուղղությամբ ու ապացույցներ ներկայացնել»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ հայկական կողմն առ այսօր էլ շարունակում է իր դիմումները համալրել ամեն օր ստացվող նորանոր ապացույցներով։

Հիշեցնենք` Արցախի ու Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով դիմումը հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում կայացրեց` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Եվրադատարանին ուղղված երկրորդ դիմումն արդեն պատերազմական գործողություններում Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների ներգրավված լինելու մասին էր։

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան

«Այս մասով ևս դատարանն ընդունեց առանձին որոշում`Թուրքիային շեշտելով որպես միջամտող կողմ և կոչ անելով ձեռնպահ մնալ կոնվենցիոն իրավունքների խախտումներից»,– ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել նաև Ադրբեջանի նկատմամբ  կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով ռազմագերիների գնդակահարությունների, դիակների նկատմամբ կատարված այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներով, որոնք մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են:

251
թեգերը:
Թուրքիա, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1813)
Ըստ թեմայի
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ

Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ

311
(Թարմացված է 12:02 30.10.2020)
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։ Հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութում երևում է, թե ինչպես է բռնկված կրակը ժամանակ առ ժամանակ ուղեկցվում պայթյուններով։

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է մեծ վնաս հասցնել թշնամուն։ Այս անգամ հայ քաջորդիներին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի զինամթերքը։ Այդ մասին վկայող` Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կադրերից կարելի է ենթադրել, որ զինամթերքի պաշարը բավականին մեծ է, քանզի բռնկված կրակը ժամանակ առ ժամանակ ուղեկցվում պայթյուններով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

311
թեգերը:
Արցախ, Զենք, տեսանյութ, թշնամի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1813)
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ
Նիցցա

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին

0
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կարծում է, որ Ֆրանսիան ահաբեկիչների համար եթե ոչ գլխավոր, ապա լուրջ թիրախ է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL France ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ  Ֆրանսիան, ինչպես և մի շարք այլ երկրներ, իսլամիզմի և ահաբեկչության թիրախ են հանդիսանում։ Նա չի բացառել, որ այնպիսի հարձակումները, որոնք տեղի ունեցան հոկտեմբի 29–ին Նիցցայում, կարող են կրկնվել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պատերազմի մեջ ենք թշնամու հետ, որը միաժամանակ ներքին և արտաքին է․․․ Ցավոք սրտի, պետք է հասկանալ, որ այս նողկալի ահաբեկչության նման այլ դեպքեր եղել են և լինելու են․․․ մենք պատերազմի մեջ ենք ընդդեմ իսլամիստական գաղափարախոսության»,-ասել է Դարմանենը։

Այն հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան է հանդիսանում աշխարհի իսլամիզմի և ահաբեկչության  գլխավոր թիրախը, նախարարը պատասխանել է, որ երկիրը, գուցե, ոչ գլխավոր, ապա լուրջ թիրախ է, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ։

Նիցցայում երեկ առավոտյան դանակով զինված տղամարդը Նոտր-Դամ եկեղեցում հարձակվել է մարդկանց վրա։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ եկեղեցու պահակը։ Ինչպես հայտնել է Նիցցայի քաղաքապետը, հարձակվողն անդադար կրկնում էր «Ալլահ Ակբար»։ Քաղաքապետն ըդգծել է` ամեն ինչ ցույց է տալիս, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, ընգծել է, որ հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը։ Քաղաք է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարձակվողն արագ ձերբակալվել է։

Սա երկրորդ հարձակումն է Ֆրանսիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում, գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատին։ Սպանությունը տեղի էր ունեցել այն դպրոցի մոտակայքում, որտեղ նա դասավանդում էր։ Ավելի վաղ` խոսքի ազատության թեմայով դասի ընթացքում, ուսուցիչը ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

Ուսուցչին հրաժեշտ տալու ազգային արարողության ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան շարունակելու է պաշտպանել խոսքի ազատությունը և չի հրաժարվելու ծաղրանկարներից։

0