Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայտառակությունը. զվարճալի տեսանյութ

1180
Փորձագետի բնորոշմամբ` Ադրբեջանում ստեղծված ստերը երբեմն այնքան երկար պոչեր են ունենում, որ հենց իրենք էլ ի վերջո որոշում են հեռացնել դրանք համացանցից` էլ ավելի չխայտառակվելու համար։

Հայաստանի մասնագետներն ընդամենը հաշված ժամերի ընթացքում ի չիք դարձրին ադրբեջանական քարոզչամեքենայի տարիների աշխատանքը։ Դրա համար բավական էր համադրել հակառակորդի նկարահանած «հուզիչ» տեսանյութերն ու գտնել այդ սերիալի` 2 տարի առաջ հրապարակված առաջին սերիան։

Եվ այսպես, հիշեցնենք, Ադրբեջանն այսօր 2 հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որից մեկում ադրբեջանական հեռուստաալիքի լրագրողը հևիհև, սարսափահար պատմում է, թե ինչպես են փախել հայերի հրետակոծությունից ու թաքնվել ինչ–որ տարօրինակ երկաթի կտորի տակ։

Մեկ այլ տեսանյութում երկու զինվոր իբր հայկական գյուղում մոտենում են հայազգի բնակչուհուն, շատ բարեհամբույր զրուցում նրա հետ։ Կինն էլ նրանց բարի գալուստ է մաղթում։

Մի կերպ զսպելով հուզմունքը` ադրբեջանական սերիալի հայ հանդիսատեսները նկատեցին, որ վախից հևացող լրագրողն ու ադրբեջանցի բարեհամբույր զինվորներից մեկը նույն մարդն են։ «Ազնիվ» անունով ներկայացած «հայուհին» էլ, չգիտես ինչու, ադրբեջանական զգեստով է։

Բացահայտումները Sputnik Արմենիայի հետ զրույցում շարունակեց մեդիա անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ զինվորականների ու «հայ» կնոջ զրույցի տեսանյութն իրականում 2 տարվա վաղեմություն ունի։

Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` Ադրբեջանն այս կարգի քարոզչական տեսանյութերով փորձում է մեղմել Արցախում կատարվող ագրեսիայի ու վարձկան–ահաբեկիչների նկատմամբ աշխարհի կոշտ արձագանքը։

«Հիմա իրենք փորձում են ներկայացնել, թե, իհարկե, արցախցիները մեր հայրենակիցներն են, մենք այսպես բարի ենք։ Իրենք այն թեզն են առաջ քաշում, թե պայքարում են հայկական բանակի դեմ, բայց մնացած արցախցիներն իրենց թշնամին չեն» ,– ասաց փորձագետը։

Ընդ որում, այս էժանագին ֆեյքերն Ադրբեջանում արտադրվում են պետական ամենաբարձր մակարդակով` ՊՆ–ի, նախագահի աշխատակազմի։

Երբեմն ստերն այնքան երկար պոչեր են ունենում, որ, Մարտիրոսյանի խոսքով, հենց իրենք էլ ի վերջո որոշում են հեռացնել համացանցից` էլ ավելի չխայտառակվելու համար։

Օրինակ` հաճախ ներկայացնում են այլ երկրների ու այլ հակամարտությունների կադրեր։

1180
թեգերը:
Հայաստան, տեսանյութ, կիբեռանվտանգություն, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրեր. ՊԲ տեսանյութը
Պայթյուն պայթյունի հետևից. նոր տեսանյութ՝ առաջնագծից
«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

112
(Թարմացված է 15:27 30.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերն իրականացված գործողությունները։

Արցախի զինված ուժերն ադրբեջանական հերթական դիվերսիոն խմբին են ոչնչացրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ոչնչացնում ահաբեկիչներին, նրանցից ոմանք էլ փորձում են փախուստի դիմել։

ՊԲ–ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր հայտնել էր, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

112
թեգերը:
տեսանյութ, դիվերսիա, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը․ տեսանյութ

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

240
(Թարմացված է 15:09 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

240
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1817)
Ըստ թեմայի
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կանանց առաջին վաշտը պատրաստվում է ռազմաճակատ մեկնել. լուսանկարներ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խոսել է Նիցցայում տեղի ունեցածի մասին
ԱԻՆ–ի աշխատակիցներ. արխիվային լուսաանկար

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

84
(Թարմացված է 15:31 30.10.2020)
Առողջապահության նախարարությունը նախնական վարկածի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախնական տեղեկություններով` պայթել է թթվածնի մատակարարման համակարգը։

Դեպքի մանրամասները պարզվում են։ Նախարարությունը խոստանում է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

84
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն