Հայերը Բրյուսելում Եվրամիության դրոշի կողքին հայկական եռագույնն են բարձրացրել

237
(Թարմացված է 20:24 07.10.2020)
Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր պարալիզացրել էին Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնը` պահանջելով դադարեցնել ադրբեջանական ու թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի։

Համացանցում տարածվել է տեսանյութ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից։ Կադրերում երևում է, թե ինչպես մեկ հայ տղա բարձրանում է Եվրոխորհրդարանի շենքի մոտ գտնվող ձողին և Եվրամիության կապույտ դրոշի կողքին կախում հայկական եռագույնը։ Մի քանիսն օգնում են նրան` ամուր պահելով ձողը, մնացած հայերն էլ ուրախ վանկարկում են։

Նշենք, որ այսօր տասնյակ հազարավոր մարդիկ այսօր կաթվածահար էին արել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնը` պահանջելով դադարեցնել ադրբեջանական ու թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի։ Առիթը Եվրոխորհրդարանում քննարկվող Արցախի հարցն էր։ Ցույցին մասնակցում էին Բելգիայի հայերի կոմիտեն, Բելգիայում այլ հայկական կազմակերպություններ, ինչպես նաև հայկական կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից։

Եվրոխորհրդարանում Արցախի հարցով որևէ կոչ կամ բանաձև չընդունվեց, եղան միայն լսումներ։ 55 պատգամավոր աջակցություն հայտնեցին Արցախին և հայ ժողովրդին։

Մոսկվայաբնակ դիզայներն իր եկամուտը կուղղի Արցախի օգնության հիմնադրամին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

237
թեգերը:
Պատերազմ, Արցախ, եռագույն դրոշ, Եվրամիություն, Բրյուսել
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրեր. ՊԲ տեսանյութը
Պայթյուն պայթյունի հետևից. նոր տեսանյութ՝ առաջնագծից
«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ

Կատակներով ու ինքնագրերով․ ինչպես են արցախցի կանայք իսկական ժենգյալով հաց թխում Դիլիջանում

30
(Թարմացված է 01:22 23.10.2020)
Արցախցի մոտ 30 կին ժենգյալով հաց են թխում ու Երևան ուղարկում։ Շուտով նրանք կսկսեն իսկական փախլավա պատրաստել։

Մինչ ղարաբաղցի տղամարդիկ առաջնագծում հայրենիքն են պաշտպանում, նրանց կանայք ու մայրերը, դուստրերն ու քույրերը Դիլիջանում տաք ժենգյալով հաց են պատրաստում։

Նրանք տարբեր օրերի եկել են Արցախի տարբեր շրջաններից։ Ժենգյալով հաց թխելը ոչ միայն օգնում է նրանց շեղվել ռազմաճակատում գտնվող տղամարդկանց մասին անհանգստանալուց, այլև օգնում է գումար վաստակել ու շնորհակալություն հայտնել իրենց ապաստան տված ընտանիքին։ Այստեղ կատակում են, որ իսկական ղարաբաղցի կինը պետք է 14 տարեկանից կարողանա ժենգյալով հաց պատրաստել, «իհարկե, եթե չշփոթի կծմնձուկն ու թրթնջուկը»։

Կանայք կարգապահ են․ ժամը ութին աշխատանքի են անցնում։ Նրանք հստակ բաժանել են պարտականությունները. ամեն մենք անում է աշխատանքի իր մասը։ Գործընթացը հսկում է Ստեփանակերտից Ալյոնան, որն առաջարկել է փոքրիկ արտադրամաս կազմակերպելու գաղափարը։ Ի դեպ՝ նա արդեն մտածել է՝ ինչով կարելի է փոխարինել ժենգյալով հացը, երբ ցրտերն ընկնեն։ Խումբն արդեն սկսել է իսկական ղարաբաղյան փախլավա սարքել։ Հաճախորդներ էլ կան։

«Աստված չանի՝ այստեղ երկար մնանք, բայց եթե ստիպված լինենք, կկմտածենք՝ ինչ անենք», - նշում է նա։

Ժենգյալով հացերը դասավորում են տուփերի մեջ, որոնց վրա հումորային ու լավատեսական գրություններ են թողնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

30
թեգերը:
Արցախ, Կին, Դիլիջան, ժենգյալով հաց
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
«Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին
«Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան». Ինչ է գրում Dailynews-ը ժենգյալով հացի մասին
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով

Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ

553
(Թարմացված է 23:10 22.10.2020)
Կադրերում երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են հայկական զինուժի կողմից։

Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որն ապացուցում է հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։ Այս տեսագրության վարձկան-ահաբեկիչներն արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավարևելյան հատվածում են։ Կադրերում երկու տասնյակից ավելի վարձկաններ են։ ՊԲ-ն ուշադրություն է հրավիրում նրանց տարօրինակ պահվածքի վրա։ Անում են անկանոն ու տարերային տեղաշարժեր։ ՊԲ-ի բնորոշմամբ՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ են։

«Մարտավարական տարրական կանոնների իսպառ բացակայություն»,- նշված է տեսանյութում։

Հաջորդ կադրում տեսնում ենք, որ ակտիվ մարտական գործողությունների տարածքում վարձկաններn առաջ են շարժվում այնպես, կարծես զբոսանքի են դուրս եկել։

Տեսանյութում երևում է նաև, որ վարձկաններն ունեն ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք։

«Բացարձակ անտարբերություն վիրավոր զինակիցների նկատմամբ». հաջորդ կադրերում կրկին տեսնում ենք ՊԲ պնդման ապացույցները։

Վիրավորն ընկած է, թերևս օգնություն է խնդրում, զինյալը մի փոքր հեռվում կանգնում է, մի քանի բառ փոխանակում ու առաջ գնում՝ բացարձակ չմտահոգվելով զինակցի ճակատագրի մասին։

Հետգրությամբ ՊԲ-ն տեղեկացնում է, որ կադրերում երևացող բոլոր ահաբեկիչներն անխտիր ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

553
թեգերը:
տեսանյութ, Արցախ, վարձկաններ, ահաբեկիչ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան