Տներն ավերվել են, մեքենաներն` այրվել. Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ

270
(Թարմացված է 11:46 07.10.2020)
Ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտում թիրախավորել են բնակելի տներն ու հրթիռակոծել դրանք։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը նոր տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերվա ընթացքում հրթիռակոծված Ստեփանակերտը։

Հրթիռակոծությունից հետո մայրաքաղաքում որոշ տներ ուղղակի գետնին են հավասարվել։ Իսկ երկհարկանի բնակելի տունն ավերվել է ամբողջությամբ։

Հրթիռակոծության հետևանքով նաև ավտոմեքենա է գրեթե ամբողջությամբ այրվել։

Ստեփանակերտում «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հրթիռակոծվում է ինչպես Շուշին, այնպես էլ Ստեփանակերտը։

Հրթիռակոծել են նաև մանկապարտեզի շենքը. նոր լուսանկարներ Ստեփանակերտից

270
թեգերը:
տեսանյութ, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան է օդ հանվել. Ստեփանյան
Ադրբեջանն ԱԹՍ–ներով ու հրթիռներով հարվածում է մայրաքաղաք Ստեփանակերտին. Բեգլարյան
Հետ են վերցրել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. Արցախի ՊԲ

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

447
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Նրա խոսքով` լարված կամ պատերազմական իրավիճակ չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում։ Տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

447
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը

Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին

269
(Թարմացված է 18:10 26.11.2020)
ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին:

ԱԺ արտահերթ նիստում այսօր հերթական միջադեպը գրանցվեց: Խորհրդարանի դահլիճում մեծ աղմուկ ու իրարանցում սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում:

«Ես կարող եմ ասել, թե ինչ կարող եք պատմել դուք ձեր թոռներին, թե ինչ եք արել պատերազմի ընթացքում ու ինչ չեք արել»,- ասաց պատգամավորը, որին դահլիճից հետևեցին առանձին արձագանքներ:

Ապա նա իր ելույթում անհատապես անդրադարձավ մինչ իրեն ելույթ ունեցած ընդդիմության ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով անհիմն հայտարարություններ անելու մեջ:

«Հեքիաթ է պատմում»,- տեղից արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:

Իսկ երբ Դանիելյանն արձագանքեց Զոհրաբյանի այն ելույթին, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում անիմացիաների հերոս է դարձել, ապա ավելացրեց. «Ես կարող եմ ասել, որ այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղ ես»,- նրան արդեն արձագանքեցին, ոչ միայն Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն, այլև բոլոր ընդդիմադիր պատգամավորները:

«Խնդրում եմ մի հրահրեք կրքեր», -ընդդիմությանն  ու մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանին հորդորեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը:

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

Բայց կրքերը գնալով ավելի բորբոքվեցին, ընդդիմադիրների ու «Իմ քայլի» պատգամավորների միջև քաշքշուք սկսվեց: Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին:

269
թեգերը:
Ծեծկռտուք, Նաիրա Զոհրաբյան, Ալեն Սիմոնյան, ԱԺ
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

0
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել է զինվորականի մարմին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

0
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա