«Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա». տեսանյութ առաջնագծից

429
(Թարմացված է 18:48 06.10.2020)
Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից։ Զինվորականները խոստանում են` շուտով հաղթելու են ու տուն վերադառնան։

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում կռվող զինվորականները մարտական են տրամադրված։ Նրանցից մեկը պատմում է, որ զինվորներին «դուխ տալու» կարիք չկա։ «Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա»,– ասում է նա։

Զինվորականի համազգեստ հագնած երիտասարդ աղջիկն էլ ընդգծում է. «Եկել ենք` մեր ախպերների կողքին լինենք»։

Առաջնագծում կռվողները միաբերան վստահեցնում են` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

429
թեգերը:
Արցախ, տեսանյութ, Զինվոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
«Իմ քայլի» ադրբեջանագետ պատգամավորը վստահ է` Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից
«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ
Վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաթիվ ուժեր, Բաքու ձգվող մայրուղիներում խցանումներ են

Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ

230
(Թարմացված է 00:03 31.10.2020)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է, որ Ադրբեջանը ֆոսֆոր պարունակող զենք է կիրառում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ նաև խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թաթոյանը նշել է`  զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,– շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

230
թեգերը:
Արման Թաթոյան, Զենք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1835)
Ըստ թեմայի
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը

7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ

103
(Թարմացված է 23:36 30.10.2020)
Ուրախ են, որ թույլ չեն տվել իրենց ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Մինչև հրադադարի լուրը սահման էր հասնում, թշնամին արդեն կրակում էր։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում։ Ասում են՝ սեպտեմբերի 27-ից սկսած՝ ոչ մի հանգիստ օր չի եղել։

Ամենածանրը սեպտեմբերի 29 -ին էր. բացի հրետանային կրակից, թշնամին որոշեց դիվերսիոն հարձակում իրականացնել։

«Մոտ 200 հոգանոց խումբը, երկու ուղղությամբ բաժանված, հարձակում իրականացրեց։ Առաջինը հարձակվեց այս դիրքի ուղղությամբ, ներթափանցեց խրամատ։ Մոտ 2-3 ժամ տևած մարտից հետո նահանջել են»,- պատմում է զինծառայողներից մեկն ու նշում՝ նահանջ անվանելը չափազանցված է, քանի որ խուճապահար փախչում էին՝ իրենց հետևից նաև զենք, զինամթերք թողնելով։

Փախչել ոչ բոլորն են հասցրել. միջդիրքային տարածությունում թշնամու մարմիններ կան, յոթ դիվերսանտ էլ խրամատում են վնասազերծվել։ Նրանց մարմինները գրեթե մեկ ամիս անց մեր զինծառայողները հողով են ծածկել, քանի որ սկսել էին քայքայվել։

Ասում են՝ դիվերսանտների շարքում միայն ադրբեջանցիներ չէին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային։ Զինգրքույկներից են իմացել։ Վնասազերծվածների թվում կապիտան, մայոր, ավագ լեյտենանտ, լեյտենանտ կան։

«Մեր մի ժամկետայինն իրենց 200-300 հոգուն կարող է կանգնեցնել»,- ասում է զինծառայողներից մեկը։

Այս դիրքում կորուստներ էլ են ունեցել։ Ուրախալին այն է, որ դիրքը պահել են, թույլ չեն տվել, որ ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Կամավորներն էլ են միացել զինծառայողներին։ Խոստանում են՝ թույլ չեն տալու հակառակորդն այս հողին տիրանա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

103
Ըստ թեմայի
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները
Ռոբերտ Օ Բրայեն

Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

0
Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը:

«Երեք անգամ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և երեք անգամ էլ այն խախտվել է։ Ակնհայտ է, որ առանց խաղաղապահների ներկայության տարածաշրջանում տևական հրադադար չի լինի։ Խաղաղապահները չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները։ Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ - ի համար», - հայտարարել է Օ' Բրայենը։

Նա ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

«Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով։ Բայց Թուրքիայում դա հերքում են, նույնիսկ ինձ հետ խոսելիս», - ասել է Թրամփի խորհրդականը։

Օ' Բրայենը նաև հայտնել է, որ հայ համայնքի հետ հանդիպումը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով ՝ Թրամփն ինքն է առաջարկել իրեն հանդիպել «Արևմտյան ափի իր հայ ընկերների հետ»։

0