Ստեփանակերտը կրկին հայտնվել է ադրբեջանական «Սմերչի» թիրախում. տեսանյութ

416
(Թարմացված է 16:41 06.10.2020)
Ադրբեջանական զինուժը կարճատև դադարից հետո կրկին սկսել է գնդակոծել Արցախի մայրաքաղաքը:

Արցախի մայրաքաղաքն այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրկին հրթիռակոծվել է։ Թշնամին գնդակոծել է Ստեփանակերտը «Սմերչով»։

Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակերտի փողոցներում ֆիքսել է, թե ինչ վնասներ են հասցվել հրետանակոծման արդյունքում։ Արկերից մեկը կոտրել է բնակելի տան պատը, մյուսն ընկել է շինարարական քարի մշակման գործարանի վրա։

«Սմերչից» արձակված մեկ այլ` 300 մմ-ոց արկն ընկել է բնակելի տան և բենզալցակայանի միջև։

Ստեփանակերտի փողոցներից մեկում հայտնվել է չպայթած զինամթերք, որը խրվել է մայթի և փողոցի միջև. Ստեփանակերտում դրան անվանում են «երջանիկ արկ»:

Նշենք, որ Ստեփանակերտն արդեն մի քանի օր պարբերաբար հրթիռակոծվում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող «Սմերչ», «Պոլոնեզ» համակարգերով:

Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

416
թեգերը:
հրետակոծություն, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Հակառակորդի խոցված տանկերն ու նրանց խուճապահար փախուստը. հերոսական նոր դրվագներ
21 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ. տեսանյութ

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

83
(Թարմացված է 16:21 27.10.2020)
Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։

«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:

Հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:

83

Իմ անմիջական հրամանատարն ասաց, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են. ռազմագերի

90
(Թարմացված է 16:02 27.10.2020)
Համաձայն ռազմագերու խոսքերի` ամառվանից Ադրբեջանի զինված ուժերում եղել են Թուրքիայի բանակից զինվորականներ, իսկ պատերազմը սկսելու ժամանակ պետք է օգնեին զինվորականներ Պակիստանից։

Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։ Տեսանյութում ռազմագերին մանրամասներ է բացահայտում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման նախապատրաստումից։

«2020 թվականի սեպտեմբերի 20–ին կամ 21-ին մեր գումարտակով մենք դուրս ենք եկել և «ԿամԱզ» մեքենայով շարժվել Գյուլիստանի ուղղությամբ: Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու՝ այսինքն հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել։

Ադրբեջանական կողմում այս պահին 17 հայ ռազմագերի կա. ՔԿ

90
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ադրբեջանցի, ռազմագերի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1684)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիների տարածած ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ ՀՀ զինված ուժերի ծառայողներ. ՄԻՊ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

0
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններըն ընթացել էին և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

0