Ինչպե՞ս է հնչում «Օդային տագնապ» ազդանշանը, ի՞նչ է պետք անել այն լսելու դեպքում

948
ՀՀ–ում հաստատված ռազմական դրության ռեժիմի շրջանակում հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրազեկող տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է հնչում «Օդային տագնապ» ազդանշանը, և ինչ պետք է անեն քաղաքացիներն այդ ազդանշանի հնչելու դեպքում։

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան` 2-3 րոպե տևողությամբ, միաժամանակ բարձրախոսներով կամ բջջային հեռախոսներով տրվում է «Օդային տագնապ. պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ հաղորդագրություն:

Օդային տագնապի ազդանշանը տրվում է օդային հարձակման կամ օդային հարձակման վտանգի դեպքում։

ՄԻՊ–ը նման դեպքերում խորհուրդ է տալիս արագ հագնվել, օգնել հագնվել երեխաներին ու ծերերին, անջատել տան էլեկտրականությունը, գազն ու ջուրը, վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, դեղորայք, սնունդ և ջուր ու գնալ մոտակա ապաստարան։

Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ–ում հաստատված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

948
թեգերը:
Տագնապի ազդանշան, օդային տագնապ, ՀՀ ՄԻՊ, Հայաստան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»
Տղամարդիկ առաջնագծում են, կանայք` ծննդատանը. Երևանում արցախցի փոքրիկներ են ծնվել
Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Էմանուել Մակրոնին

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին

143
(Թարմացված է 12:27 26.10.2020)
Հայ կամավորները պատրաստ են հետևել առաջնագծում հերոսացած պատանիների օրինակին ու կոչ են անում բոլորին միանալ հայրենիքի համար մղվող սրբազան պայքարին։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորների մասին։

Տեսանյութում կամավորները պատմում են, որ մինչև վերջին պահը կանգնելու են Արցախը պաշտպանելու ու հաղթանակի համար։

«Սա մեր հայ ազգի համար կենաց–մահու պայքար է,– ասում են նրանք,– սա բոլորիս խնդիրն է, բոլորս միասին պետք է մեր հողը պաշտպանենք, պաշտպանենք մեր ապրելու իրավունքը»։

Կամավորներից մեկը պատմում է, որ առաջնագծում հանդիպել են կանոնավոր բանակի զինվորներին ու համոզվել` տղաների բարոյահոգեբանական վիճակը բարձր է։ «Մենք էլ մեր կողմից անում ենք ամեն ինչ, որ նրանք դուխաթափ չլինեն»,– ասում է կամավորականը։

Մեկ այլ կամավոր էլ նշում է, որ իրենք էլ պատրաստ ենք հետևել առաջնագծում հերոսացած 18 տարեկան պատանիների օրինակին։

Նրանց խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների, իրենք կռվի են ելել հանուն հայրենիքի ու հանուն իրենց կյանքի իրավունքի։

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն»,– ասում է կամավորականը` կոչ անելով բոլորին միանալ հայրենիքի համար մղվող սրբազան պայքարին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

143
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Սիրիացիները հայերի հետ են. նրանք իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների վայրագությունները
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ

2137
(Թարմացված է 21:08 25.10.2020)
Առաջին անգամ հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ի կիրառությունից մոտ չորս ամիս է անցել։

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հայկական հարվածային ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ։

«Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ …»,- գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԹՍ–ն մանրամասն չի երևում կադրում։

Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, նախարարը կրկին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

2137
թեգերը:
Հայաստան, անօդաչու թռչող սարք, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
Ադրբեջանը մեկ օրում զրկվել է երկու ՏՕՍ-1–ից, տասնմեկ ԱԹՍ–ից, տվել 75 զոհ
«Կազբեգի» անցակետ

Շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարը հատել է անցակետը ու շարժվում է դեպի Հայաստան

0
(Թարմացված է 13:51 26.10.2020)
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ սահմանին են մոտենում հումանիտար օգնություն տեղափոխող նոր բեռնատարներ Ռուսաստանից։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում էր, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։

«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ բեռնատարը Հայաստան կուղղվի երեկոյան կողմ։ Նա նշել է, որ սահմանին են մոտենում այլ բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Հումանիտար բեռները հավաքել են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

 

0